Բանան ձմեռային
Բանան ձմեռային | |
Բանան ձմեռային, խնձորենու սորտ, որն ունի ամերիկյան ծագում, ստեղծվել է ժողովրդական ընտրասերման ճանապարհով և օգտագործվում է թարմ սպառման համար[1][2]։
Մշակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշակվում է հիմնականում ՀՀ կենտրոնական, հյուսիսարևելյան՝ Լոռի-Փամբակի և Արարատյան դաշտավայրի նախալեռնային գոտում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծառը միջին կամ բարձրաճեցողության է, կլորավուն կամ տափկակլորավուն նոսր սաղարթով։ Պտղաբերում է տնկման 6-7 տարում։ Պտուղը խոշոր է, միջինը՝ 150 գ, կլորակոնաձև կամ երկարավուն կոնաձև, կողավոր, լավ արտահայտված կարով։ Մաշկը միջին հաստության, ամուր, հարթ, թեթևակի մոմափառով, բաց դեղին վառ կարմիր երանգով։ Պտղամիսը բաց դեղին, ամուր, նուրբ, հյութալի, բուրավետ, թթվաշաքաղցր ադամաթզի համով։ Բերքավաքը հոկտեմբերի սկզբին։ Բերքավությանը՝ 150-250 ց/հա։ Փոշոտիչները՝ բոլոր միջին և ուշ ժամկետներում ծաղկող ձմեռային սորտերը՝ Կանդիլ սինապ, Պարմեն ոսկյա ձմեռային,, Ռոզմարին սպիտակ։ Պտուղները պահպանվում են մինչև փետրվար։ Օգտագործվում են թարմ։ Պարունակում է 12,5% շաքար, 7 գ / լ թթու, 12 մգ/100 գ վիտամին C[3], պեկտին 0,52-0,73%[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Beach, S.A.; Booth, N.O.; Taylor, O.M. (1905), «Winter Banana», The apples of New York, vol. 1, Albany: J. B. Lyon, էջեր 377–378
- ↑ «Winter Banana», National Fruit Collection, University of Reading and Brogdale Collections, Վերցված է 18 October 2015-ին
- ↑ Obst und Garten 10/2020
- ↑ Pomologia Republicii Populare Romine, 1964
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |