Jump to content

Գոթենլանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գոթենլանդ (գերմ.՝ Gotenland), Ղրիմում Երրորդ Ռայխի չիրագործված նախագծերից մեկը։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի առաջին եռամյակում ի հայտ են եկել մի շարք աշխատություններ, որտեղ նկարագրվում էր վաղ միջնադարյան «գոթական պատմագրությունը»։ Հաշվի առնելով Օժիե Գիսլեն դե Բուսբեկի պատումները և հանդիպումները կապուտաչյա ղրիմցիների հետ, հիմք են ծառայում պնդելու, որ Ղրիմում առկա է գոթական համայնք։ Այդ հեղինակները (Ալեքսանդր Վասիլյովը և ուրիշներ) ենթադրում էին, որ Ղրիմի միջնադարյան քրիստոնյա բնակչությունը հիմնականում բաղկացած էին գոթերից կամ էլ գոթերը կազմում էին քրիստոնեական բնակչության էլիտար հատվածը։ Այդ հեղինակների աշխատություններն օգտագործվել են նացիստների կողմից՝ Ղրիմը և Մերձսևծովյան «արիական տարածքներ» հայտարարելու համար։ Նացիստական Գերմանիան Ղրիմում ցանկանում էր ստեղծել գերմանական գաղութ, որը կոչվելու էր «Գոթենլանդ» (գոթերի երկիր)։

Նախագծի ղեկավար նշանակվել է Ալֆրեդ Ֆրաուենֆելդը, որը դարձել էր «Մեր պայքարի պատճառները և իմաստը» աշխատությունը, որտեղ առաջ է քաշել ավտոմայրուղու նախագծի գաղափարը։ Վերջինս պետք է Համբուրգը կապեր Ղրիմին։ Համբուրգից Ղրիմ հասնելու համար պահանջվելու էր երկու օր։ Նախատեսվում էր, որ Ղրիմը պետք է վերանվանվի Գոթենլանդ (Gotenland), Սիմֆերոպոլը՝ Գոթենբուրգ (Gotenburg), Սևաստոպոլը՝ Թեոդորիխսխաֆեն (Theoderichshafen)։ Բացի այդ, նախատեսվում էր Ղրիմը բնակեցնել Հարավային Տիրոլի գերմանացիներով[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Готенланд – альтернативное будущее Крыма». Крым.Реалии (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 2-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Щукин М. Б. Готский путь. Готы, Рим и Черняховская культура/ М. Б. Щукин — СПб.: Филологический факультет Санкт-Петербургского государственного университета, 2006. — 576 с.
  • Айбабин А. И. Этническая история ранневизантийского Крыма /А. И. Айбабин. — Симферополь: Дар, 1999. — 475 с
  • Романько О.В. От «немецкого Гибралтара» до арийского «Готенланда». Крымский полуостров в малоизвестных планах военно-политического руководства Третьего Рейха (1941-1944) // Историческое наследие Крыма. – Симферополь, 2006. - №14. – С. 115-121.
  • Романько О.В. Крым в планах военно-политического руководства третьего рейха (1941-1944): известные факты и малоизвестные проекты // Интеллектуал. – Симферополь, 2006. - №4. – С. 42-46.
  • Die Krim unter deutscher Herrschaft (1941–1944): Germanisierungsutopie und Besatzungsrealität. English Historical Review (2006) CXXI (494): 1561-1562 http://ehr.oxfordjournals.org/content/CXXI/494/1561