Գյուղի կոմունիստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Գյուղի Կոմունիստ», խորհրդային շրջանի հայկական ամսագիր։ Հանդիսացել է ՀԿ(բ)Կ ԿԿ-ի և Երևանի քաղաքային կոմիտեի օրգանը։ Հրատարակվել է 19291930 թթ.-ին, Երևանում։ Խմբագիրները՝ Մ․ Չոլախյան, Ե․ Չուբար։

Ըստ խորհրդային պաշտոնական տեղեկատվության լուսաբանել է կուսակցության քաղաքականությունը կոլեկտիվացման շրջանում, պայքարել է աջ օպորտունիզմի դեմ և հետևել քննադատության ու ինքնաքննադատության ծավալմանը գյուղական կուսկազմակերպություններում, ինչպես նաև անդրադարձել է Երևանի կոմերիտական կազմակերպությունների աշխատանքներին, տպագրել է գիտաաթեիստական հոդվածներ, տեղեկություններ միջազգային քաղաքական իրադրությունից։

«Գյուղի կոմունիստի»-ի բաժիններն էին՝ «Կուսակցական կյանք», «Խորհրդային շինարարություն», «Կոլեկտիվացման ճակատում», «Աշխատանքը բատրակների մեջ», «Կոոպերացման ճակատում», «Աշխատանքը գեղջկուհիների մեջ», «Կուլտուրական ճակատում», «Ինչ կարդալ» (քաղաքական և գյուղատնտեսական ընթացիկ գրականությունից)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 134