Գյուղացիական երկրային առաջին համագումար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուշադրություն․ հոդվածը կամ հոդվածի բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարան-ից և կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից

Գյուղացիական երկրային առաջին համագումար, կայացել է Թիֆլիսում 1917 թվականին հունիսի 20—26-ին։ Նպատակն էր՝ կանխել Անդրկովկասում սկսված ագրարային շարժումները։ Մասնակցել է 869 պատգամավոր (մենշևիկներ, Էսէռներ, դաշնակցականներ, սոցիալֆեդերալիստներ և այլն)։ Նախագահն էր Ն․ ժորդանիան։ Քննարկվել են ժամանակավոր կառավարության նկատմամբ վերաբերմունքի, պատերազմի և խաղաղության, ագրարային հարցերը։ Համագումարում ղեկավար դեր էին խաղում մենշևիկները, որոնք և մենշևիկյան որոշումներ անցկացրին քննարկված հարցերի վերաբերյալ։ Ընդունվեց հողի «մունիցիպալիզացիայի» մենշևիկյան ծրագիրը։ Սակայն այդ ծրագիրը մինչև գործադրվելը ներկայացվելու Էր սահմանադիր ժողովի քննարկմանը։ Համագումարը ընտրեց գյուղացիական դեպուտատների երկրային կենտրոն (սովետ), որն ամբողջությամբ մենշնիկյան էր։ Սովետը գործարքի մեջ մտավ Անդրկովկասյան հատուկ կոմիտեի (Օզակոմի) հետ և հավանություն տվեց գյուղացիական շարժումները ճնշելու նրա քաղաքականությանը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 128 CC-BY-SA-icon-80x15.png