Գյուղատնտեսության մեքենայացման և էլեկտրաֆիկացման ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գյուղատնտեսության մեքենայացման և էլեկտրաֆիկացման ինստիտուտ գիտահետազոտական ինստիտուտ Խորհրդային Հայաստանում։ Ստեղծվել է 1960 թվականին, Պռոշյան ավանում։ Ունեցել է լեռնային երկրագործության և նոր հողերի իրացման, այգեգործության, պտղաբուծության, ծխախոտի, բանջարաբուծության, անասնապահության, գյուղատնտեսության Էլեկտրիֆիկացման, ռադիո-էլեկտրաչափիչ տեխնիկայի, մեքենաների շահագործման, Փորձարկման ու նորոգման, գիտատեխնիկական ինֆորմացիայի և կոորդինացիայի, կոնստրուկտորական բաժիններ, ասպիրանտուրա, փորձնական նմուշների պատրաստման գործարան, մեքենայական պարկ։ Ինստիտուտում մշակվել են լեռնային երկրագործությանը հարմար համապատասխան մեքենաների համակարգեր։

Ստեղծվել են նոր մեքենաներ՝ ինքնաթափ կցասայլակով քարհավաք, փխրեցուցիչ, մեծ քարերի բարձիչ, այգեթաղ, այգեբաց, սածիլատնկիչ, չորանոցներում ծխախոտի շրջանակները փոխադրող տեղակայանք և այլն։ Հրատարակել է գիտական աշխատությունների ժողովածուները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 121