Գյուղական ուսուցչուհին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Գյուղական ուսուցչուհին
ռուս.՝ Сельская учительница
Գյուղական ուսուցչուհի.jpg
ԵրկիրFlag of the Soviet Union (1923-1955).svg ԽՍՀՄ
Ժանրդրամա և մելոդրամա
Թվական1947
Լեզուռուսերեն
ՌեժիսորՄարկ Դոնսկոյ
Սցենարի հեղինակMariya Smirnova?
ԴերակատարներՎերա Մարեցկայա, Daniil Sagal?, Pavel Olenev?, Վլադիմիր Բելոկուրով, Aleksandr Zhukov?, Ռոզա Մակագոնովա, Anna Lisyanskaya?, Ալեքսեյ Կոնսովսկի, Fyodor Odinokov?, Բորիս Ռունգե, Միխայիլ Գլուզսկի, Ռոստիսլավ Պլյատ, Aleksandr Susnin?, Margarita Yuryeva? և Նիկոլայ Խրյաշչիկով
ՕպերատորՍերգեյ Ուրուսևսկի
ԵրաժշտությունԼև Շվարց
ԿինոընկերությունՍոյուզդեթֆիլմ
Տևողություն100 րոպե

«Գյուղական ուսուցչուհի» (ռուս.՝ «Сельская учительница»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է Մարկ Դոնսկոյը 1947 թվականին[1][2][3]։ Ֆիլմի պրեմիերան «Զգացմունքների դաստիարակություն» (ռուս.՝ «Воспитание чувств») նախնական վերնագրող կայացել է 1947 թվականի նոյեմբերի սկզբին[4]։ Կինոժապավենն արժանացել է Ստալինյան I աստիճանի մրցանակի[5]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սև-սպիտակ մելոդրաման պատմում է ուսուցչի ու հեղափոխական Մարտինովի (Դանիիլ Սագալ) սիրո մասին։ Նախքան հեղափոխությունը Վարենկան (Վերա Մարեցկայա) ծանոթացել է նրա հետ ավարտական պարահանդեսի ժամանակ և մեկնել հեռավոր սիբիրյան գյուղ։ Շատ հուզիչ և հետաքրքիր ձևով ցույց է տրված, թե ինչպես է «քաղաքից եկած օրիորդը» գրավել տեղի բնակիչների՝ ոսկու արդյունահանմամբ զբաղվող մարդկանց սրտերը։ Նրա աշակերտների մեջ կար մի շատ ընդունակ տղա՝ Պրով Վորոնովը, որը գերազանց է հանձնում գիմնազիայի բոլոր քննությունները։ Բայց գիմնազիայի տնօրենը (Ռոստիսլավ Պլյատտ) չի ընդունում տաղանդավոր աշակերտին՝ հայտարարելով, որ աղքատների երեխաները երբեք չեն նստի արիստոկրատների երեխաների հետ նույն նստարանին։ Վարվառա Վասիլևնան հավատում էր, որ կգան ժամանակներ, երբ Պրովը կկարողանա սովորել։ Անսպասելիորեն հայտնվում է նրա հին ծանոթը։ Նրանք պսակադրվում են, հարսանիք են անում, բայց շուտով ամուսնուն ձերբակալում են։ Սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը, այնւհետև տեղի է ունենում հեղափոխությունը, Մարտինովը զոհվում է կոմիսարի պաշտոնում, իսկ Վարվառան անցնում է ծանր փորձությունների միջով «կուլակության» դեմ պայքարում։ Ֆիլմը ավարտվում է Վարվառա Վասիլևնայի շրջանավարտների հանդիպմամբ, որը տեղի է ունենում արդեն Հայրենական մեծ պատերազմից հետո։

Հերոսուհու նախատիպը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերա Մարեցկայայի հերոսուհու նախատիպը և ֆիլմի գլխավոր խորհրդատուն եղել է Եկատերինա Վասիլևնա Մարտյանովան։ 1902 թվականից նա դասավանդել է Ռեժի գործարանին (ներկայում՝ Ռեժ քաղաք, որը գտնվում է Եկատերինբուրգ քաղաքից 70 կմ դեպի հյուսիս) 2-դասյա ուսումնարանում։ Հեղափոխությունից անմիջապես հետո Մարտյանովան տեղափոխվել է Եկատերինբուրգ, որտեղ ղեկավարում էր փորձարարական դպրոցը։ Այս դպրոցի հաջողությունների մասին իմացել է ժողկոմ Լունաչարսկին, և նրա երաշխավորությամբ Մարտյանովան տեղափոխվել է Մոսկվա, որտեղ մոտ 30 տարի ղեկավարել է № 29 առաջավոր գիմնազիան (նրա մոտ սովորել են Էլդար Ռյազանովը և այլ հայտնի անձինք)։ 1940-ականներին Մարտյանովան ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր, երկու անգամ պարգևատրվել Լենինի շքանշանով[6]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վերա ՄարեցկայաՎարվառա Վասիլիևնա Մարտինովա[7]
  • Դանիիլ ՍագալՍերգեյ Դմիտրիևիչ Մարտինով
  • Պավել ՕլենևԵգոր Պետրովիչ, դպրոցի պահակ
  • Վլադիմիր Մարուտահայր Վորոնով
  • Վլադիմիր ԲելոկուրովԲուկով, կուլակ
  • Դմիտրի Պավլով – Պրով Վորոնով, պրոֆեսոր
  • Վոլոդյա Լեպեշինսկի - Պրով Վորոնովը մանկության տարիներին
  • Անատոլի ԳանիչևԵֆիմ և Սերգեյ Ցիգանկով
  • Էմմա Բալաշովա – Դունյա և Տանյա Օստրոգովա
  • Օլեգ Շմելյով – Նիկիտա Բուկով
  • Ալեքսանդր Ժուկով – կուլակ
  • Բորիս Մագալիֆ
  • Նինա Բերշադսկայա
  • Սերգեյ Անտիմոնով – քահանա (լուսագրերում նշված չէ)
  • Բորյա Բելյաև – Վանյա Զերնով
  • Ռոզա Մակագոնովա – Մաշենկա
  • Աննա Լիսյանսկայա – Դունյա Օստոգովա
  • Ալեքսեյ Կոնսովսկի – Կոլյա Շարիգին
  • Նադիր Մալիշևսկի – Իվան Ցիգանկով ավագ
  • Ֆեոդոր Օդինոկով – կուլակ
  • Բորիս Ռունգե – Ցիգանկով
  • Միխայիլ Գլուզսկի – զինվոր, որը մեկնում է ռազմաճակատ
  • Ռոստիսլավ Պլյատարական գիմնազիայի քննական հանձնաժողովի նախագահ[8]
  • Ալեքսանդր Սուսնին – Սերգեյ Ցիգանկով, տասներորդ դասարանի աշակերտ
  • Մարգարիտա Յուրևա – Վարյա Վորոնովա
  • Նիկոլայ Խրյաշչիկո – հյուր

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Մարիա Սմիռնովա
  • Ռեժիսոր՝ Մարկ Դոնսկոյ
  • Օպերատոր՝ Սերգեյ Ուրուսևսկի
  • Նկարիչ՝ Պ. Պանկովիչ, Դավիդ Վինիցկի, Օլգա Կրուչինինա
  • Կոմպոզիտոր՝ Լև Շվարց
  • Մոնտաժող՝ Ա. Սոբոլևա
  • Տնօրեն՝ Վ. Չայկա

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Մարկ Դոնսկոյը, սցենարիստ Մարիա Սմիռնովան, օպերատոր Սերգեյ Ուրուսևսկին և գլխավոր դերակատար Վերա Մարեցկայան այս ֆիլմի համար արժանացել են 1948 թվականի Ստալինյան I աստիճանի մրցանակի գրականության և արվեստի բնագավառում։

Վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականներին ֆիլմը թողարկվել է տեսաերիզներով «Крупный план» և «Формат А» կինոմիության, 2000-ականների սկզբին՝ «Мастер Тэйп»-ի կողմից։

2000-ական թվականներին ֆիլմը վերականգնվել է և թողարկվել DVD-սկավառակներով «Восток В» ընկերության կողմից, 2007 թվականի հունիսի 28-ին՝ «Союз Видео» և «Видеосинтез» ստուդիաների կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «21 марта - события дня - Тюменская линия»։ t-l.ru։ Վերցված է 2018-07-31 
  2. «Клуб любителей кино открылся в Кунцево»։ kuntsevo-gazeta.ru։ Վերցված է 2018-07-31 
  3. «Новости дня: Сын сельских учителей»։ svpressa.ru։ Վերցված է 2018-07-31 
  4. К 30-летию революции // Вечерняя Москва : газета. — 1947. — № 260.
  5. Советские художественные фильмы. Аннотированный каталог. Т. 2. Звуковые фильмы (1930—1957 гг.). — М.: Гос. изд-во «Искусство», 1961. — С. 397.
  6. Рычков А.В.։ «Лучшие путешествия по Среднему Уралу: факты, легенды, предания»։ mkt1996.ru։ Վերցված է 2017-04-26 
  7. Лучшие путешествия по Среднему Уралу: факты, легенды, предания
  8. Сельская учительница (1947) Full Cast & Crew