Գյուլչոհրա Մամեդովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուլչոհրա Մամեդովա
Ի ծնեԳյուլչոհրա Հուսեյն կըզը Մամեդովա
Ծնվել էապրիլի 24, 1953(1953-04-24) (66 տարեկան)
ԾննդավայրՀայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ
Գործունեության տարիներ1975 -
ԱշխատավայրԱդրբեջանի ճարտարապետության և շինարարության համալսարան

Գյուլչոհրա Հուսեյն կըզը Մամեդովա (ադրբ.՝ Gülçöhrə Hüseyn qızı Məmmədova, ապրիլի 24, 1953(1953-04-24), Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր, Ադրբեջանի ճարտարապետության և շինարարության համալսարանի ռեկտոր[1][2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուլչոհրա Մամեդովան ծնվել է 1953 թվականի ապրիլի 24-ին Վեդի քաղաքում: 1971 թվականին միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո ընդունվել է Ադրբեջանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետ: 1976 թվականին ավարտել է նորաստեղծ Ադրբեջանի Քաղաքացիական ինժեներների ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետը: 1975 թվականի սեպտեմբերին նա ընտրվել է Ադրբեջանի Քաղաքացիական ինժեներների ինստիտուտի Կոմսոմոլ կոմիտեի քարտուղար: Մինչև 1979 թվականը նա աշխատել է այդ պաշտոնում: 1979 թվականին աշխատել է նույն ինստիտուտի հուշարձանների վերականգնման բաժնում որպես ասիստենտ: Եղել է 1987 թվականին ավագ դասախոս, 1991 թվականին դոցենտ և 2000 թվականին պրոֆեսոր ՝նույն բաժնում: 1999 թվականին նշանակվել է Ադրբեջանի ճարտարապետության և շինարարության համալսարանի ռեկտոր: 1985 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և 1999 թվականին ՝դոկտորական ատենախոսությունը:

2000-2005 թվականներին եղել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր: 1985 թվականից հանդիսանում է Ադրբեջանի ճարտարապետների միության անդամ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]