Գյակովայի մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գյակովա, բնակեցված է եղել նախապատմական ժամանակներից։ Միջնադարի ժամանակաշրջանում՝ 1445 թվականից, Գյակովան համարվել է գյուղ, ավելի կոնկրետ՝ շուկայի տարածք։ Այն պահպանվել է որպես առևտրական կենտրոն՝ Շկոդյորի և Ստամբուլլի միջև։ Օսմանյան տիրապետության ժամանակ Գյակովայի հին քաղաքը եղել է Բալկանների ամենազարգացած առևտրային կենտրոններից։ Սրա վկայությունն է հին քաղաքի կենտրոնում գտնվող մեծ առևտրի տարածքը՝ պահպանված խանութների մնացորդներով։

Մզկիթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյակովան որպես հիմնականում իսլամական դավանանք ունեցող քաղաք, բնութագրվում է իր լայնորեն տարածված մզկիթներով։ Ամենից կարևոր մզկիթներից են Հադում մզկիթը, նաև Կուսար և Մահմուդ փաշայի մզկիթները։

  • Հադում մզկիթը կառուցվել է 1594-1595 թվականներին Սուլեյման աղայի կողմից։ Այն դարձել է Գյակովայի առաջին մզկիթը։ Հադում մզկիթ-համալիրը այդ տարածաշրջանի կուլտուրա-մշակութային և կրոնական կենտրոնն էր։ Գրադարանները և խանութները 1999 թվականի Կոսովոյի պատերազմի ժամանակ ոչնչացել են[1]։ Հադում մզկիթը կազմված է գլխավոր աղոթասրահից` ճոխ ձևավորված մինարեթներով, և հռչակված է գեղեցիկ ներսույթով և արտաքին տեսքով։ Նրա զարդարանքները ցուցադրում են իսպանա-ալբանական բարոկկոյի ոճը, որն օգտագործվել է 19-րդ դարում։

Եկեղեցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյակովան աչքի է ընկնում երկու գլխավոր կաթոլիկ եկեղեցիներով, որոնք մշակութային ժառանգության մաս են կազմում։

Դրանք են.

  • Գյակովայի պատմական հուշարձանները.
  1. Սուրբ Նդոու (Անտոն) եկեղեցի (The Saint Ndou (Anton) Church).
  • Սուրբ Պաուլ և Սուրբ Պետեր եկեղեցի (Saint Paul and Saint Peter Church)։


Ֆշեջ եկեղեցի (հին նկար)

Կամուրջներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյակովան ունեցել է շատ եկեղեցիներ, որոնք քաղաքը կապել են մյուս ծաղկուն տարածաշրջանների հետ, hնչպիսին է Պրիզրենը, Վուշտրին և Շկոդրան, որոնք նպաստել են քարավանների երթին։ Կամուրջների մեծ մասը կառուցվել է Գյակովայի Էսնաֆի կողմից, որը մեծ դեր է. խաղացել այդ ժամանակի տնտեսության զարգացման գործում։ Աչքի ընկնող կամուրջներն են ԳՅակովայի պատմական հուշարձանները։

  1. Թերզիվ կամուրջ.
  2. Տաբակետ կամուրջ
  3. Տալիքի կամուրջ.
  4. Իսլամ Բեգու կամուրջ.
  5. Ֆշեջ կամուրջ.
Ժամացույց-աշտարակը Գյակովայում

Ժամացույց աշտարակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամացույցի աշտարակը կառուցվել է Հադում մզկիթից հետո Ժամացույցի դաշտ անունով հայտնի տարածքում։ Այն կործանվեԼ Է Բալկանյան պատերազմների ընթացքում։ Զանգակատունը հանվել և տեղափովել էր Մոնտենեգրո։ Նոր ժամացույցի աշտարակը կառուցվել է ավելի ուշ նախորդի հիմքի մոտ։ Ժամացույցն եզակի է իր տեսակի մեջ։

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

16 -րդ դարում կային միայն 13 իսլամադավան ընտանիքներ, նրանցից բացի , 68 ընտանիքներ ապրում էին Գյակովայում
համաձայն 2011 թվականի ժողովրդագրական վիճակագրության՝ իսլամադավան էր բնակչության 81,75% - ը, քրիստոնյա՝ 17,23% -ը, . 0.02% -ը՝ ուղղափառ և 1%-ը՝ այլ կրոնի դավանող [2]։
Իսլամական տիրապետության ժամանակաշրջանում կաթոլիկներների մեծ մասը ապրում էր "Rruga e Katolikëve" փողոցում, որտեղ կար երկու գլխավոր եկեղեցի, իսկ մյուսները գյուղերում էին։ Երկար տարիների ընթացքում մզկիթները կազմում էին մոտ 10-15 շինություն։

Հին տոնավաճառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյակովայի հին շուկա

Գյակովայի հին շուկան (թուրքերենից նշանակում է ալբանական շուկա Գարշիա է Վյետեր, նաև հայտնի է որպես Çarshia e Madhe - Մեծ տոնավաճառ)։ Այս շուկան՝ փոքր փայտյա խանութներով, դեռևս 16-րդ դարից եղել է արհեստավորների կենտրոն։ Ալբանիայի շուկան համարվել է յուրահատուկ շուկաներից մեկը։ Երկու շուկաները՝ հին և փոքր, տեղադրված էին Կրեն գետի վրա[3]։

Հին շուկայի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվել է առաջին արհեստավորների և արտադրողների ի հայտ գալուց հետո, երբ Գյակովան 1594/95 թվականին վաստակեց կասաբայի (kasaba) կարգավիճակ։ Հին շուկան Գյակովայի տնտեսական և մշակութային կյանքի զարգացան մեջ ունեցել է անգնահատելի արժեք 1662 թվականին այստեղ եղած թուրք ճանապարհորդը (Չելեբի) զարմացած էր մեծ թվով խանութների, շենքերի և արհեստավորների աշխատանքով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Integrated Conservation։ 2011 
  2. «Te dhenat kryesore demografike sipas komunave» 
  3. Grand Bazaar of Gjakova, Masar Rizvanolli, p.39