Գծային մակերևույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գծային մակերևույթ, մեկ պարամետրից կախված ուղիղների միասնություն։ Ստացվում է ուղղագիծ ծնիչի շարժումից որևէ կորով (ուղղորդ գիծ)։ Գծային մակերևույթները լինում են փռվող և շեղ։ Փռվող գծային մակերևույթները ճկման միջոցով կարելի է փռել հարթության վրա։ Փռվող մակերևույթի ուղղագիծ ծնիչի տարբեր կետերում տարած շոշափող հարթությունները համընկնում են։ Փռվող են կոնական, գլանային և դարձման կողով մակերևույթները։ Վերջիններս ստացվում են ուղղագիծ ծնիչի շարժումից, եթե նա միշտ մնում է շոշափող որևէ տարածական կորի (մակերևույթի դարձման կող)։ Շեղ գծային մակերևույթի ուղղագիծ ծնիչի տարբեր կետերում տարած շոշափող հարթությունները տարբեր են, եթե շոշափման կետը տեղափոխվում է ուղղագիծ ծնիչի երկարությամբ, ապա շոշափող հարթությունը պտտվում է ծնիչի շուրջը։ Շեղ գծային մակերևույթներ են պտտման միախոռոչ հիպերբոլոիդը, ուղիղ և շեղ պտուտակային մակերևույթները, երեք ուղղորդներով շեղ գլանը, կատալանի մակերևույթները և այլն։ գծային մակերևույթները կիրառվում են մեխանիզմների տեսության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 106 CC-BY-SA-icon-80x15.png