Գլորիա Կալերո Սիեռա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գլորիա Կալերո Սիեռա
Ծնվել է1906
Վախճանվել է1990
ՔաղաքացիությունFlag of Mexico.svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություննկարչուհի
ԱնդամակցությունՄեքսիկայի պլաստիկ սալոն
ԱմուսինՖեդերիկո Կանտու Գարսա

Գլորիա Կալերո Սիեռա (իսպ.՝ Gloria Calero Sierra), մեքսիկացի նկարչուհի: Մեքսիկացի նկարիչ, փորագրող, քանդակագործ Ֆեդերիկո Կանտու Գարսայի կինը: Նրա աշխատանքներն իրենց վրա են կրում սյուրռեալիզմի և մեքսիակական որմնանկարչության ազդեցությունը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալերոն ծնվել է 1906 թվականին, Պորֆիրո Դիասի կառավարման օրոք, լիբերալ և լավ կապեր ունեցող ընտանիքում: Եղել է Խուստո Սիեռայի թոռնիկը, Խավիեր Բառոս Սիեռայի զարմուհին[1][2]: Նրա ծնողները՝ Մանուել Կալերոն և Լուս Սիեռա դե Կալորն, աջակցել են դստեր գեղարվեստական հակումներին: Ընտանիքի հարստությունն ու սոցիալական կարգավիճակը համեմատաբար հեշտացրել են նրա տաղանդի վաղ դրսևորումը: Ուսանել է կերպարվեստի և մշակույթի բնագավառներում, սահուն խոսել է անգլերեն[1]: Մանկության տարիներին հիվանդությունից հետո կորցրել է լսողությունը[1]:

Գլորիան ամուսնացել է հեռավոր զարմիկ կինոյի դերասան և ռեժիսոր Չանո Ուրուետայի հետ: Նկարիչ Կորդելիա Ուրուետայի հետ նրանք հաճախ էին լինում սրճարաններում և այնպիսի վայրերում, որտեղ հայտնի նկարիչներ ու գրողներն էին հավաքվում: Երբ 1936 թվականին Ինես Ամորը բացեց իր պատկերասրահը, Գլորիան այնտեղ հանդիպեց մեքսիկական մուրալիզմի շարժման բազմաթիվ արվեստագետների հետ, ինչպեսիք են բանաստեղծներ Անտոնեն Արտոն, Խոսե Մորենո Վիլլան[1]:

1930-ական թվականների սկզբին Կալերոն և Ուրուետան որոշեցին տեղափոխվել Կոլոնիա դել Վալե թաղամասի Սան Ֆրանցիսկո փողոցի մի փոքրիկ տուն: Նրա տանտիրուհին և հարևանը` Լուիսա Գարսան, Գլորիային ծանոթացրեց որդու ընկեր-նկարիչների հետ, այդ թվում նաև Ֆեդերիկո Կանտու Գարսայի հետ[1]: Բազում առճակատումներից հետո Կանտուի և Կալերոյի սիրավեպը 1937 թվականի հունիսի 12-ին ավարտվեց ամուսնությամբ: Սա երկուսի համար էլ երկրորդ ամուսնությունն էր[1][2]:

1938-1941 թվականներին Կալերոն և Կանտուն ապրել են Նյու Յորքում, ավելի ուշ տեղափոխվել են Սան Միգել դե Ալենդե՝ լինելով և՛ Մեքսիկայում և ԱՄՆ-ում[1]: Նրանք համարվում էին անբաժան, և Կալերոյի կերպարը հայտնվեց Կանտուի աշխատանքներում, օրինակ, Մեքսիկայի տրանսպորտի և հեռահաղորդակցության քարտուղարության Լոս Ալթարես քանդակներում[2]:

1989 թվականին Կանտուի մահից հետո Կալերոն ընկել է դեպրեսիայի մեջ և ամիսներ անց ունեցել արյան մակարդելիություն, որը պահանջում էր վերջույթների ամպուտացիա: Կալերոն մահացել է 1990 թվականին[1]:

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստի բնագավառում Կալերոն գործունեությունն սկսել է 30 տարեկան հասակում: Նրա վրա մեծ ազդեցություն են գործել սյուրռեալիստական շարժումն ու մեքսիկական մուրալիզմը: Կալերոն նշում է, որ մեծ ազդեցություն է թողել հատկապես Խեսուս Գեռերո Գալվանի աշխատանքը[1]:

Գլորիա Կալերո Սիեռան Մեքսիկայի պլաստիկ սալոնի հիմնադիր անդամներից է եկել: Հենց այս սալոնում են ցուցադրվել նրա առաջին աշխատանքները[1]:

Ստեղծագործությունները գտնվում են ՄաքՔինլի Հելմի, Ալի Չումասերոյի, Լիսիո Լագոսի, Բերնարդ Լևինի մասնավոր հավաքածուներում և Կանտու ընտանեկան հավաքածուում[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Mujeres del Salón de la Plástica Mexicana 1։ Mexico City: CONACULTA/INBA։ 2014։ էջեր 46–47։ ISBN 978 607 605 255 6 
  2. 2,0 2,1 2,2 Daniel de la Fuente (July 20, 2002)։ «Una epopeya de piedra»։ El Norte (Monterrey)։ էջ 8