Գլոբալ մարքեթինգ
Գլոբալ մարքեթինգը սահմանվում է որպես «մարքեթինգ համաշխարհային մասշտաբով՝ գլոբալ գործառնական տարբերությունների, նմանությունների և գլոբալ նպատակներին հասնելու հնարավորությունների համաձայնեցում կամ ընդունում»:[1][2]
Գլոբալ մարքեթինգը նաև ընդհանուր բիզնեսի կառավարման ուսումնասիրման ոլորտ է, որը շուկա է հանում ապրանքներ, լուծումներ և ծառայություններ սպառողների համար՝ տեղական, ազգային և միջազգային մակարդակներում։[3][4]
Միջազգային մարքեթինգը մարքեթինգային սկզբունքների կիրառումն է մեկից ավելի երկրներում, արտասահմանյան կամ ազգային սահմաններից դուրս ընկերությունների կողմից:[5] Այն իրականացվում է ընկերության արտադրանքի արտահանման միջոցով մեկ այլ վայր կամ մուտք գործելով համատեղ ձեռնարկության միջոցով մեկ այլ երկրի ընկերության հետ կամ ուղղակի օտարերկրյա ներդրում կատարելով։ Միջազգային մարքեթինգը անհրաժեշտ է երկրի համար մարքեթինգային համալիրի զարգացման համար։[6] Միջազգային մարքեթինգը ներառում է առկա մարքեթինգային ռազմավարությունների, մարքեթինգային համալիրի և արտահանման գործիքների օգտագործումը, հարաբերությունների ռազմավարություններ, ինչպիսիք են՝ տեղայնացում, տեղական ապրանքների առաջարկներ, գնագոյացում, արտադրություն և բաշխում՝ անհատականացված գովազդներով, առաջարկներով, կայքէջով, սոցիալական մեդիայով և առաջնորդությամբ:
Միջազգայնացում և միջազգային մարքեթինգն այն է, երբ ընկերության արժեքը «արտահանվում է, և առկա է միջֆիրմային և ֆիրմային ուսուցում, օպտիմալացում և արդյունավետություն մասշտաբային և ծավալային տնտեսություններում»:[7]
Միջազգային շուկայի զարգացումը փոփոխվել է առևտրի տեխնիկաների, ստանդարտների և փորձի փոփոխությունների շնորհիվ։ Այս փոփոխությունները ամրապնդվել և պահպանվել են առաջադեմ տեխնոլոգիաներով և զարգացող տնտեսական հարաբերություններով՝ միջազգային առևտրում ներգրավված ընկերությունների և կազմակերպությունների միջև։ Միջազգային մարքեթինգային առևտրի ավանդական ազգակենտրոն հայեցակարգային տեսակետը հակակշռում էր շուկաների գլոբալ տեսակետը:
Ներքին մարքեթինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներքին մարքեթինգը ներառում է այն մարքեթինգային ռազմավարությունները, որոնք օգտագործվում են ընկերության կողմից՝ հաճախորդներին հնարավորություն տալու գնել ապրանք կամ ծառայություն տեղական շուկայում։[8]
Ներքին մարքեթինգը նպաստում է երկրի քաղաքական ռիսկերի, որակավորված մարդկային ռեսուրսների և բնական ռեսուրսների որակի, ինչպես նաև համապատասխան ոլորտներում՝ անվտանգության, հիգիենայի, աշխատանքի և կապիտալի սեփականության առկա և հնարավոր օրենսդրության հետևանքների մասին ծանոթությանը։[9]
Այս շուկաները սահմանափակված են երկրի օրենքներով և կանոնակարգերով։ Ներքին մարքեթինգը սովորաբար կազմակերպվում է գլխավոր գրասենյակում։
Գլոբալ մարքեթինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլոբալ մարքեթինգը հիմնված է այն ընկերությունների վրա, որոնք հասկանում են, թե ինչ պահանջներ են անհրաժեշտ հաճախորդներին տեղական մակարդակում սպասարկելու համար՝ համաշխարհային ստանդարտ լուծումներով կամ ապրանքներով և այդ ապրանքները տեղայնացնում են՝ ապահովելու համար ծախսերի, արդյունավետության, հարմարեցման և տեղայնացման օպտիմալ հավասարակշռությունը հսկողության-հարմարեցման շարունակականության մեջ՝ բավարարելու տեղական, ազգային և համաշխարհային պահանջները:
Գլոբալ մարքեթինգն ու գլոբալ բրենդինգը փոխկապակցված են: Բրենդինգը ընկերության ռեսուրսների «փափուկ» և «կոշտ» ակտիվների վերլուծության կառուցվածքային գործընթաց է: Բրենդի ռազմավարական վերլուծությունն ու զարգացումը ներառում են հաճախորդների վերլուծություն (թրենդներ, մոտիվացիաներ, չբավարարված կարիքներ, սեգմենտավորում), մրցակցային վերլուծություն (բրենդի կերպար/բրենդի ինքնություն, ուժեղ կողմեր, ռազմավարություններ, խոցելի կողմեր) և ինքնավերլուծություն (առկա բրենդի կերպար, բրենդի ժառանգություն, ուժեղ կողմեր/հնարավորություններ, կազմակերպչական արժեքներ):[10]
«Գլոբալ բրենդի ինքնության զարգացումը այն գործընթացն է, որը ներառում է ապրանքների, ընկերության և ծառայությունների բրենդների տեղական և համաշխարհային մակարդակով հաստատում՝ հաշվի առնելով շրջանակը, ապրանքի հատկությունները, որակը, օգտագործումը, օգտագործողներին և ծագման երկիրը, կազմակերպչական հատկությունները, անհատականության հատկությունները և բրենդ-հաճախորդ հարաբերությունը, ինչպես նաև կարևոր խորհրդանիշները՝ ապրանքանիշերի փոխհարաբերությունները, պատկերները, տրամադրությունը, լուսանկարչությունը և ընկերության բրենդի ժառանգությունը»:[11]
Գլոբալ մարքեթինգի և բրենդինգի իրականացման համակարգը բաշխում է մարքեթինգային ակտիվները, գործընկերային ծրագրերը և նյութերը, ներքին հաղորդակցությունները, լուրերը, ներդրողների նյութերը, միջոցառումների գովազդները և ցուցահանդեսները՝ հաճախորդներին ապահովելու համար ինտեգրված, համապարփակ և կենտրոնացված հաղորդակցություն, հասանելիություն և արժեք:
Տարրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտադրանքի համար որոշակի նվազագույն կատարողական մակարդակ է սահմանվում։[12]
Գին
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտադրանքի գինը կախված է արտադրության արժեքից, թիրախային սեգմենտից և առաջարկ-պահանջարկի դինամիկայից, ինչպես նաև մի շարք գնագոյացման ռազմավարություններից, որոնք ներդրված են ընդհանուր բիզնես պլանում։ Գինը հաճախ օգտագործվում է որպես սահմանագիծ՝ արտադրանքի կերպարը տարբերակելու համար։[12]
Ըստ շուկաների՝ գինը տատանվում է։
Վայր կամ բաշխման ուղիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վայրը վերաբերում է վաճառքի կետին։
Ապրանքների բաշխումը կախված է շուկայում առաջարկվող մրցակցությունից։ Օրինակ՝ Coca-Cola-ն չի տեղադրում ավտոմատներ բոլոր մշակույթներում։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ըմպելիքները վաճառվում են մեծածախ պահեստների միջոցով, մինչդեռ Հնդկաստանում դա տեսանելի չէ։ Տեղաբաշխման որոշումները կախված են շուկայում արտադրանքի դիրքից։ Օրինակ՝ ԱՄՆ-ում բարձրորակ արտադրանքը չի վաճառվի ցածրարժեք խանութներում։ Ֆրանսիայում, ընդհակառակը, որպես ցածրարժեք տարբերակ առաջադրված ապրանքը բարձրարժեք տարածքում որոշակի հաջողություն կունենա։
Առաջմղում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գովազդը, բանավոր խոսքը, մամուլի հոդվածները, խթանները, միջնորդավճարները և պարգևատրումները նպաստում են ապրանքի ճանաչելիությանը։ Կարող են ներառվել նաև սպառողական սխեմաներ, ուղիղ մարքեթինգ, մրցույթներ և մրցանակներ։[12]
Մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդիկ կարող են համարվել ընկերության ամենաարժեքավոր ակտիվը։ Ընկերության հիմնական արժեքները, ինչպես օրինակ՝ ազնվությունը, առաջնորդությունը, սոցիալական պատասխանատվությունը, շահույթին և որակյալ ապրանքների ու ծառայությունների ձգտումը, հաճախորդների հավատարմության հիմքում են։
Գործընթաց
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրանքների և ծառայությունների ստեղծման և մատուցման գործընթացները ոչ նյութական ակտիվներ են, որոնք բարելավում են ապրանքների և ծառայությունների որակը:
Իրավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվային տնտեսությունը հնարավորություն է տալիս ընկերություններին մատուցել ոչ ֆիզիկական ծառայություններ ինտերնետի միջոցով, օրինակ՝ Ծրագրակազմ-որպես-ծառայություն (SaaS): Պատմականորեն, առևտրային բանկերի ֆիզիկական ներկայությունը մատնանշում է ֆինանսական հաստատությունների ուժի մասին: Սպառողական ապրանքանիշերի մանրածախ կետերը ևս ապացույց են այդ բրենդների հայտնիության և հասանելիության մասին։
Հաճախորդի գնում կատարելուց առաջ վստահության պահանջներ են առաջանում, հետևաբար այն ընկերությունները, որոնք չունեն ֆիզիկական ներկայություն, պետք է ապացույց ներկայացնեն իրենց՝ որպես օրինական ծրագրային ապահովման ընկերություն:
Առավելություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլոբալ մարքեթինգը կարող է բերել հետևյալ առավելություններին.
- Արտադրության և բաշխման ծախսերի մասշտաբային տնտեսումներ
- Մարքեթինգային ցածր ծախսեր
- Հզորություն և ծավալ
- Բրենդի կերպարի հետևողականություն
- Գաղափարների արագ և արդյունավետ կիրառում
- Մարքեթինգային փորձառությունների միասնականություն
- Օգնում է հաստատել հարաբերություններ՝ քաղաքական ոլորտից դուրս
- Օգնում է խթանել օժանդակ ոլորտների զարգացումը՝ գլոբալ դերակատարների կարիքները բավարարելու համար
- Էլեկտրոնային մարքեթինգի առավելությունները ավանդական մարքեթինգի նկատմամբ
Թերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլոբալ մարքեթինգը կարող է նաև բերել հետևյալ թերություններին.
- Սպառողների կարիքների, ցանկությունների և օգտագործման օրինաչափությունների տարբերություններ
- Սպառողների արձագանքի տարբերություններ մարքեթինգային համալիրի տարրերին
- Բրենդի և արտադրանքի զարգացման ու մրցակցային միջավայրի տարբերություններ
- Իրավական միջավայրի տարբերություններ, որոնցից որոշները կարող են հակասել հայրենական շուկայի կանոններին
- Գործող ինստիտուտների տարբերություններ, որոնցից որոշները կարող են պահանջել ամբողջովին նոր կառույցների ստեղծում (օրինակ՝ ենթակառուցվածքներ)
- Վարչական գործընթացների տարբերություններ
- Արտադրանքի տեղաբաշխման տարբերություններ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ A Dictionary of Marketing. Oxford University Press. 24 March 2011. ISBN 978-0-19-959023-0. Վերցված է 2017-10-04-ին.
- ↑ «International Marketing vs Global Marketing (10 Differences)». eduCBA. 2016-09-16. Վերցված է 2017-10-04-ին.
- ↑ Johansson, Johny K. (2010). «Global Marketing Strategy». Wiley International Encyclopedia of Marketing. Wiley International Encyclopedia of Marketing Online. doi:10.1002/9781444316568.wiem01024. ISBN 9781405161787.
- ↑ Bryan, Jesse. «Digital Marketing on Instagram». Eurweb.com. Վերցված է 19 October 2023-ին.
- ↑ «International Marketing». marketing-schools.org. 2012. Արխիվացված է օրիգինալից 14 May 2019-ին. Վերցված է 2020-10-30-ին.
- ↑ «Global Marketing Mix | Boundless Marketing». courses.lumenlearning.com. Վերցված է 2021-04-02-ին.
- ↑ «International Marketing | Fastweb». www.fastweb.com. Վերցված է 2021-04-02-ին.
- ↑ «Domestic marketing vs international marketing». termscompared.com. Terms Compared. 2020-02-24. Վերցված է 2020-10-30-ին.
- ↑ Paliwoda & Thomas, Stanley J. & Michael J. (1998). International Marketing. London, England: The Chartered Institute of Marketing. էջ 13. ISBN 978-1-135-38710-5.
- ↑ Building Strong Brands, David Aaker, E.T. Grether Professor of Marketing Strategy at the Haas School of Business at the University of California at Berkeley
- ↑ https://courses.aiu.edu/Certificate/Human%20Resources%20and%20MKT/Global%20Marketing/Leccion%201/Global%20Marketing%20sesion%201.pdf Կաղապար:Bare URL PDF
- ↑ 12,0 12,1 12,2 «Definition of Marketing Mix | What is Marketing Mix ? Marketing Mix Meaning». The Economic Times. Վերցված է 2019-04-21-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գլոբալ մարքեթինգ կատեգորիայում։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլոբալ մարքեթինգ» հոդվածին։ |