Գլխավոր երգչախմբային սինագոգ (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գլխավոր երգչախմբային սինագոգ
Main Choral Synagogue, Rostov-on-Don.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակ ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Տեղագրություն Դոնի Ռոստով
Ճարտարապետական նկարագրություն
Հիմնադրված 1868
Գլխավոր երգչախմբային սինագոգ (Դոնի Ռոստով)ը գտնվում է Ռուսաստանում
Գլխավոր երգչախմբային սինագոգ (Դոնի Ռոստով)
Կոորդինատներ: 47°13′2.4499921000022″ հս․ լ. 39°43′10.089984099991″ ավ. ե. / 47.217347220027775734° հս․. լ. 39.71946944002777258° ավ. ե. / 47.217347220027775734; 39.71946944002777258

Գլխավոր երգչախմբային սինագոգ (ռուս.՝ Главная хоральная синагога), նախկին սինագոգ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում։

Շենքը գտնվում է Բաումանի փողոց, 70 հասցեով։ Սինագոգը բացվել է 1868 թվականին։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո շենքն ազգայնացվել է և վերակառուցվել։ Ներկայում այնտեղ տեղակայված է մաշկավեներոլոգիական դիսպանսերը[1]։ Գլխավոր երգչախմբային սինագոգի շենքն ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ժամանակավոր փայտե սինագոգը Դոնի Ռոստովում հայտնվել է 1855 թվականին։ Այն գտնվել է ժամանակակից Բաումանի և Ուլյանովի փողոցների միջև` Վորոշիլովի պողոտայից ոչ հեռու։ 1863 թվականին հարևանությամբ կառուցվել է աղյուսե աղոթատուն։ Սակայն շենքն ամուր չէր, և 1866 թվականին այն քանդեցին[3]։ 1868 թվականին նրա տեղում կառուցվեց նոր երկհարկանի սինագոգ[1]։

Սինագոգի նախագծի հեղինակ լինելը վերագրվում է կոլեգիալ ասեսոր և քաղաքի ավագ ճարտարապետ Սովիցկուն։ Սինագոգի շինարարներն էին Ա. Գ. Կապլունը, Ս. Ի. Ֆրեյ-շիստը, Ա. Ա. Դանցիգերը։ Սինագոգի կառուցման համար նվիրատվությունների հավաքագրումը կազմակերպել էր ռաբբի Ֆաբիան Օսիպովիչ Գնեսինը` կոմպոզիտոր Միխայիլ Գնեսինի հայրը։ Նրա ջանքերով հավաքվել էր 16342 ռուբլի 87 կոպեկ[1]։

Գլխավոր երգչախմբային սինագոգը հանդիսավորությամբ բացվել է 1868 թվականի օգոստոսի 30-ին[3]։ Արարողությանը ներկա է եղել քաղաքագլուխ Ա. Մ. Բայկովը։ Իր ելույթում նա նշել է, որ «քաղաքում սոցիալական իրավիճակի հետ կապված այլ քաղաքացիների հետ հրեաների հավասարեցման» խնդիր է սահմանել։ Սինագոգի պաշտոնական հասցեն էր` Վորոնցովի փողոց, 78[1]։

1881 թվականին սինագոգին արևմուտքից կցակառուցվել է 150 մարդ տեղավորող աղոթատուն։ 1903 թվականին սինագոգին կից բացվել է հրեական ընթերցասրահ։ Բացի այդ, այստեղ տեղակայված էր Թալմուդ-Թորա դպրոցը։ Դրանով Գլխավոր երգչախմբային սինագոգը դարձել էր պաշտամունքային և կրթական համալիր։ Հեղափոխությունից առաջ սինագոգի վերջին ռաբբին եղել է Մ. Զ. Գոլդենբերգը[3]։

1924 թվականին սինագոգը պետականացվել է, բայց շենքը շարունակել է մնալ հրեական համայնքի իրավասության ներքո։ 1935 թվականի կեսերին սինագոգի շենքն ազգայնացվել է, և այնտեղ տեղակայվել է մաշկավեներոլոգիական հիվանդանոցը։ Շենքը զգալիորեն վերակառուցվել է, ինչի հետևանքով խեղաթյուրվել է ճարտարապետական ​​տեսքը։ Ներսույթը վերակառուցվել է, կորսվել է աղոթասրահը։ Սինագոգի ճակատը նույնպես լրջորեն խեղաթյուրվել է. հին լուսամուտատեղերը լայնացվել են և հայտնվել են նորերը, սվաղային դեկորի զգալի մասը ոչնչացվել է[3]։ Ռոստովի մարզի վարչակազմի 1998 թվականի հոկտեմբերի 9-ին թիվ 411 հրամանով Գլխավոր երգչախմբային սինագոգի շենքն անցել է պետական ​​պաշտպանության տակ` որպես մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ[2]։

2016 թվականին Ռոստովի մարզի կառավարությունը նախատեսել է սինագոգի շենքը վերադարձնել Ռոստովի հրեական համայնքին։ Ըստ օրենքի` դիսպանսերն այս շենքից այլ շենք պետք է տեղափոխվեր մինչև 2018 թվականի նոյեմբերի 23-ը։ Հրեական համայնքը նախատեսում էր շենքին վերադարձնել սկզբնական տեսքը[4]։ Սակայն 2017 թվականին այս հարցը կարգավորող հանձնաժողովը չի հաստատել այդ որոշումը, և շենքը չի փոխանցվելու հրեական համայնքին[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Малаховский Е. И. Храмы и культовые сооружения Ростова-на-Дону. — Ростов-на-Дону: Издательство «NB», 2006. — С. 163—164. — ISBN 5-98155-014-7
  2. 2,0 2,1 «Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения)»։ Официальный портал Правительства Ростовской области։ Վերցված է 2013-09-28 
  3. 3,0 3,1 3,2 3,3 Евгений Иванович Малаховский, Евгений Вениаминович Мовшович։ «Иудейские молитвенные дома и синагоги Ростова-на-Дону»։ «Донской временник»։ Վերցված է 2013-10-17 
  4. Ростовский театр кукол переедет на Красноармейскую, а старое здание передадут епархии
  5. Почти сенсация: Федерации еврейских общин не передадут кожвендиспансер, а передача Ростовского кукольного театра РПЦ — под вопросом

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]