Տպագրվել է 1925 թվականից։ Գրել է «Արիություն» (1934 թ.) պոեմը՝ նվիրված Վլադիմիր Իլյիչ Լենինին և «Այն օրերին» (1937 թ., նոր խմբագրություն 1957 թ.) պոեմը՝ Հոկտեմբերյան հեղափոխության հերոսական իրադարձությունների մասին։ Գլեբկայի բանաստեղծական վարպետության հասունացումը կապված է Հայրենական մեծ պատերազմի տարիների հետ։ Ունի նաև դրամատիկական պոեմներ՝ «Բերյոզա գետի վրա» (1939 թ.), «Լույսը արևելքից» (1946-1947 թթ., նոր խմբագրություն 1955 թ.)։ Պարգևատրվել է Լենինի և այլ շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 93)։