Գլադկովի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գլադկովի տուն
Տեսակտեսարժան վայր և շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Ճարտարապետական ոճմոդեռն
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Գլադկովի տուն (ռուս.՝ Дом Гладкова), երկհարկանի կառույց Տագանրոգում։ Ընդգրկված է Տագանրոգի պատմական և ճարտարապետական հուշարձանների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն տեղում, որտեղ գտնվում է վաճառական Գլադկովի տունը (Պետրովսկայա փողոցի 76 և Լերմոնտովսկի նրբանցքի խաչմերուկ), ավելի վաղ եղել է մեկ հարկանի շենք, որտեղ գտնվում էր կոշկակար Նիոտակի արհեստանոցը։ Տունը պատկանում էր ցորենի վաճառքով զբաղվող Իվան Սկարամանգին, շենքի ետևում մինչև Հունական փողոց դատարկ տարածություն էր։

Վաճառականի մահից հետո տունն անցել է նրա կնոջը՝ Արգիրի Եգորովային, այնուհետև՝ Լեոնիդ Մագուլին, որը տունը վաճառել է 2-րդ գիլդիայի վաճառական Իվան Գլադկովին։ Վաճառական Իվան Գլադկովը Տագանրոգ է ժամանել 1888 թվականին, իսկ 1889 թվականին 45-ամյա վաճառականն ամուսնացել է 27-ամյա այրի Մարիա Ալաֆուզովայի հետ։ Ընտանիքում նրանք ունեին վեց երեխա։ Իվան Իվանովիչ Գլադկովը մահացել է 1909 թվականի մայիսի 10-ին ասթմայից և սրտի հիվանդությունից, թաղվել է դստեր՝ Մարիայի կողքին քրիստոնեական գերեզմանատանը։ Նրա գերեզմանի վրա ծառի բնի տեսքով տեղադրվել է գրանիտե հուշարձան վրան խաչ և գրություն՝ «Իվան Իվանովիչ Գլադկովը մահացել է 65 տարեկանում։ Մարուսյա Գլադկովան մահացել է վեց տարեկանում»։

Իվան Գլադկովի նախաձեռնությամբ հին տունը ոչնչացվել է, իսկ 1895 թվականին նրա տեղում կառուցվել է երկհարկանի շենք։ Հետագայում տունը վերափոխվել է, մեծացրել են պատուհանների չափերը։ Տան բակում եղել են օժանդակ շենքեր և ամբարներ։ 19-րդ դարի վերջում Գլադկովի տունն իր գեղեցկությամբ համարվում էր Տագանրոգում յոթերորդը։ Տունը կառուցվել է մոդեռն ոճով մեծ պատուհաններով, ճակատը ներկվել է կիտրոնագույն, պատուհանների որմնախորշերում եղել են Ապոլլոնի արձաններ։ Շենքի գմբեթային ճակատն ունի հարուստ դեկորներ և ներառում է վեց կորնթոսյան սյուներ և քառանկյուն հարթ որմնասյուներ, կիսանդրիներ երկրորդ հարկի որմնախորշերում, ծաղկային զարդանախշեր[1]։

1910-ական թթ. Գլադկովի տանը տեղակայված է եղել արդուզարդի վարշավական խանութ, Վ. Մ. Ֆիլևսկու գրախանութը, 1917 թվականին տան առաջին հարկում եղել են խանութներ, Վասիլիևի վարսահարդարման սրահը և ստուդիան, 1920 թվականին՝ երաժշտական, երգեցողության դասընթացներ, ճաշարան։

Գլադկովի տունը 2015 թվականին

Գլադկովի մահից հետո մինչև 1925 թվականը շենքը պատկանում էր նրա ժառանգներին, որոնք վարձակալությամբ տարածքները հանձնել են խանութների, հաստատությունների և բնակարանների։ Տարբեր ժամանակներում շենքում աշխատել է ատամնաբույժ, լուսանկարչական ստուդիա, վարսահարդար, ճաշասենյակ, գրախանութ, մասնագիտական դպրոց։

1914 թվականին շենքում եղել է «Իվանովի բանկային տունը»։ 22-ամյա երիտասարդ բանկիրը փորձում էր հաճախորդներին ներգրավել, կահավորեց շենքը թանկարժեք կահույքով, վարձեց աշխատողներ, որոնք, սակայն, երկու ամսվա ընթացքում որևէ բանկային գործունեություն չիրականացրեցին և երկու ամիս անց, աշխատավարձ չստանալով, բանկիրին դատի տվեցին։ Դատարանի որոշմամբ բանկիրի գույքը բռնագրավվեց, նա ձերբակալվեց և խարդախության կասկածանքով բանտարկվեց, քանի որ բանկային գործառնություններ իրականացնելու թույլտվություն չուներ։ Նա ոչ թե բանկիր Իվանովն էր, այլ Երմակովի ստանիցայի կազակ, որը ժամանակին Դրեմտերգի գրասենյակում աշխատել էր որպես հաշվապահի օգնական։

Տագանրոգի օկուպացիայի տարիներին (1941-1943 թթ.) այս տանն է գտնվել գերմանական քարոզչության բաժինը (Abteilung Propagande):

Ներկա վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս շենքի մի մասը զբաղեցնում է Սբերբանկի մասնաճյուղը, Ռուսաստանի Կենսաթոշակային հիմնադրամի մասնաճյուղը և հագուստի խանութ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Таганрог. Путеводитель. Департамент инвестиций и предпринимательства Ростовской области отдел развития туризма.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]