Գիրտ Վիլկս
Գիրտ Վիլկս լատիշ․՝ Ģirts Vilks | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1909 կամ 1909[1][2] |
Ծննդավայր | Դուրբե, Լատվիա |
Վախճանվել է | ապրիլի 11, 1983 |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | նկարիչ |
Գիրտ Վիլկս (ռուս.՝ Гирт Андреевич Вилкс, հունվարի 1, 1909 կամ 1909[1][2], Դուրբե, Լատվիա - ապրիլի 11, 1983), խորհրդային և լատվիացի նկարիչ[3]։ Լատվիական ԽՍՀ ժողովրդական նկարիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1909 թվականի հունվարի 1-ին, Դուրբեից եկած դարբինների ընտանիքում։
1936-1940 թվականներին սովորել է Լիեպայի գեղարվեստի ստուդիայում, այնուհետև` Լատվիայի համալսարանի ճարտարապետական ֆակուլտետում, որտեղ նկարիչ Վիլհելմ Պուրվիտի ղեկավարությամբ ուսումնասիրել է արվեստի տարբեր դիսցիպլիններ։
1930-ական թվականների կեսերին Վիլկսն սկսել է բեմանկարներ նկարել Ռիգայի տարբեր թատրոններում, իսկ 1937 թվականին ինքնուրույն կատարել է իր առաջին բեմանկարները` աշխատելով Գեղարվեստի թատրոնի Փոքր անսամբլում։
1940 թվականից աշխատել է Ռիգայի գեղարվեստի թատրոնում։ 1947 թվականին նշանակվել է Գեղարվեստի թատրոնի գլխավոր դեկորատոր։
1946 թվականին նկարազարդել է իր առաջին գիրքը` «Ես սպիտակ շարֆ նետեցի ուսերիս» ժողովրդական երգը։
Գիրտ Վիլկսը նաև աշխատել է մոնումենատալ գեղանկարչության ոլորտում` զբաղվելով հյուրանոցների և պանսիոնատների ներքին ձևավորմամբ։ Մոսկվայի մետրոյի «Րիժսկի» կայարանը ձևավորվել է Վիլկսի կողմից։ «Լատվիական կարմիր նետերը» վիտրաժների հեղինակն է։
Մահացել է 1983 թվականի ապրիլի 11-ին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լատվիայի նկարիչները. Գիրտ Վիլկս
- Вилкс Гирт Андреевич(չաշխատող հղում)