Գիրաուտ դը Բորնեյլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գիրաուտ դը Բորնեյլ
ֆր.՝ Giraut de Bornelh
BnF ms. 12473 fol. 4 - Giraut de Borneil (1).jpg
Ծնվել էմոտ. 1138
Մահացել է1215
ՔաղաքացիությունՖրանսիա
Մասնագիտությունտրուբադուր, բանաստեղծ և կոմպոզիտոր

Գիրաուտ դը Բորնեյլ (12-րդ դարի երկրորդ կես), նշանավոր տրուբադուր:

Գիրաուտ դը Բորնեյլին կոչել են «տրուբադուրների մագիստրոս», իսկ Դանթեն նրան համարել է «արդարության երգիչ»:

Գիրուարտ դը Բորնեյլից պահպանվել է ավելի քան ութսուն բանաստեղծական երկեր, որոնցից հատկապես նշանավոր է նրա ալբան (ցայգերգ)։ Սիրային այս երգատեսակի մեջ պատկերվում է մի որոշակի իրավիճակ։ Սիրահար ասպետը գիշերը ծածուկ այցելում է իր սիրուհուն, իսկ նրանց գիշերային հանդիպումը հսկում է ասպետի ընկերը կամ զինակիցը, որը առավոտ վաղ երգով կանչում է սիրահար ասպետին ՝ ցանկանալով կանխել ընդհարումը խանդոտ ամուսնու հետ։ Ահա ասպետի ընկերոջ և ասպետի երկխոսությունը այս ցայգերգի վերջում.

«Դուք ինձ երեկ խնդրեցիք, որ հսկեմ ես ձեզ,
Եվ գիշերից մինչ առավոտ կանգնեցի ես,
Սակայն իզուր աղոթեցի ու ողբացի,
Ձեր ախոյանն այժմ վրեժն իր կլուծի,
Ճառագեց շողն այգաբացի»:
«Հավատարիմ ընկեր, ինչպես լսեմ ես ձեզ,
Երբ սիրուհուս ջերմ ու կրքոտ գիրկը այսպես
Մոռացնել է տվել աշխարհը լիովին,
Եվ ինձ համար հոգ չէ արդեն բոլորովին,
Որ ծագեց շողն այգաբացի»[1]:
(Թարգմ. Հենրիկ Բախչինյան)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հենրիկ Բախչինյան (2004)։ Դրվագներ ֆրանսիական գրականության պատմության։ Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն։ էջ էջ 15-16 

Տես նաև՝[խմբագրել | խմբագրել կոդը]