Գիորգի Սանայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գիորգի Սանայա
გიორგი სანაია
Գիորգի Սանայա.jpg
Ծնվել էփետրվարի 24, 1975
ԾննդավայրՍամեգրելո-Զեմո Սվանեթ, Վրաստան
Մահացել էհուլիսի 26, 2001
Մահվան վայրԹբիլիսի, Վրաստան
ՔաղաքացիությունՎրաստան Վրաստան
Ազգությունվրացի
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան
Մասնագիտությունլրագրող
Ամուսինամուսնացած է

Գիորգի Սանայա (վրաց.՝ გიორგი სანაია, փետրվարի 24, 1975, Սամեգրելո-Զեմո Սվանեթհուլիսի 26, 2001, Թբիլիսի, Վրաստան), վրացի հեռուստատեսային լրագրող:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիորգի Սանայան ծնվել է Վրաստանի Սամեգրելո-Զեմո Սվանեթի երկրամասում 1975 թվականի փետրվարի 24-ին:

Ավարտել է Թբիլիսիի պետական ​​համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին իր մի շարք աշխատություններ տպագրվել են շաբաթաթերթերում և ամսագրերում:

Գիորգի Սանայան եղել է շատ սիրված հեռուստատեսային անձնավորություն, որպես իր հեղինակային «Գիշերային կուրիեր» լրատվական ծրագրի հեղինակ: Առավել հայտնի է իր հակակոռուպցիոն հայտարարություններով:

2001 թվականի հուլիսի 26-ին Գիորգին սպանվել է իր իսկ բնակարանում: Նրա սպանության լուրը հանկարծակիի է բերում վրաց ժողովրդին և այն դառնում է ցույցերի և բողոքների առիթ: Վրաստանի կառավարությունները հանդես եկավ հայտարարությամբ, որ ամեն գնով կգտնի մարդասպանին:

Որոշ ժամանակ անց սպանության գործով ձերբակալվել է ոմն Գիորգի Խուրթսիլվալա անունով անձ, որին Վրաստանի դատարանը դատապարտել է 13 տարի ազատազրկման[1]:

Գիորգին թաղված է Սաբուրթալոյի վրաց մեծերի պանթեոնում: Գիորգի Սանայան մինչ սպանդը եղել է ամուսնացած և ունեցել է մեկ որդի:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]