Գիորգի Չխեիձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գիորգի Չխեիձե վրաց.՝ გიორგი ჩხეიძე, (հոկտեմբերի 30, 1997(1997-10-30)), վրացի մարզիկ, ծանրորդ, 2022 թվականի աշխարհի առաջնության և 2022 և 2023 թվականների Եվրոպայի առաջնությունների արծաթե մեդալակիր, ներկայացրել է Վրաստանը 2016 թվականի Բրազիլիայի ամառային օլիմպիական խաղերին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիորգի Չխեիձեն ծնվել է 1997 թվականին։ 2015 թվականին նա Եվրոպայի պատանեկան առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ մինչև 105 կգ քաշային կարգում՝ 375 կգ ընդհանուր արդյունքով։ Նույն թվականին ԱՄՆ-ում մասնակցել է մեծահասակների աշխարհի առաջնությանը, որտեղ զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը։

2016 թվականին իր առաջին մեծահասակների Եվրոպայի առաջնությունում Գիորգի Չխեիձեն երկու վարժությունների արդյունքում գրանցել է 381 կգ արդյունք և զբաղեցրել 9-րդ տեղը։

2016 թվականի օգոստոսին մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերին․ մինչև 105 կգ քաշային կարգում պոկում վարժությունում բարձրացրել է 170 կգ։

2019 թվականին Թաիլանդում մասնակցել է աշխարհի առաջնությանը և 412 կգ ընդհանուր արդյունքով զբաղեցրել 12-րդ տեղը։

2022 թվականի գարնանը Տիրանայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում 384 կգ ընդհանուր արդյունքով նվաճել է արծաթե մեդալ[1][2]։

2023 թվականին Երևանում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում մինչև 109 կգ քաշային կարգում, նվաճել է արծաթե մեդալ՝ 381 կգ ընդհանուր արդյունքով։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանրամարտի աշխարհի առաջնություն
Արդյունք Քաշ Թվական Մրցաշարի վայր Պոկում Հրում Ընդհանուր քաշ
 Արծաթ մինչև 109 կգ 2022 Բոգոտա, Կոլումբիա 170,0 219,0 389,0
Եվրոպայի ծանրամարտի առաջնություն
Արդյունք Քաշ Թվական Մրցաշարի վայր Պոկում Հրում Ընդհանուր քաշ
 Արծաթ մինչև 109 կգ 2022 Տիրանա, Ալբանիա 174,0 210,0 384,0
 Արծաթ մինչև 109 կգ 2022 Տիրանա, Ալբանիա 173,0 208,0 381,0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sputnik Грузия (20220605T1043+0400). «Грузинские тяжелоатлеты завоевали еще две медали на чемпионате Европы». Sputnik Грузия (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 6-ին.
  2. «Норвежка Коанда и болгары Фишеров и Христов первенствовали на чемпионате Европы по тяжёлой атлетике в Албании». allsportinfo.ru. Վերցված է 2022 թ․ հունիսի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]