Գինեքար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գինեքար կամ կրեմորաարտար, , գինեթթվի կալիումական թթու աղը։ Պարունակվում է խաղողահյութում։ Գինու մշակման և հնացման ժամանակ առաջանում է բյուրեղային նստվածքի ձևով։ Այդ պատճառով նախքան գինին շշերի մեջ լցնելը, այն պահում են ցածր ջերմաստիճանում։

Ստանում են խաղողի քաղցոնի սպիրտային խմորմամբ։ Գինեքար D-գինեթթվի ստացման հիմնական ելանյութն է։ Օգտագործվում է սննդարդյունաբերության մեջ, գալվանական անագապատման և գործվածքների ներկման համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 71