Գերմանահայ բժիշկների միություն
Գերմանահայ բժիշկների միություն | |
---|---|
Տեսակ | հասարակական կազմակերպություն |
Երկիր | Գերմանիա |
Հիմնադրված | 1989 |
Գլխադասային գրասենյակ | Ֆրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա |
Գերմանահայ բժիշկների միություն, կազմավորվել է 1989 թվականի նոյեմբերին, Ֆրանկֆուրտում։ Ներկայումս ունի շուրջ 60 անդամ։ Միավորում է Գերմանիայում աշխատող հայազգի բժիշկներին, բուժքույրերին, բուժաշխատողներին, դեղագործներին։
1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստան է ուղարկել զգալի քանակությամբ դեղորայք, բժշկական տարբեր սարքավորումներ։ Բժիշկներ Ռաֆայել Պապանյանը (միության նախագահ), Խաչիկ Թաթարյանը, Գևորգ Քալատաշը, Արթին Տոնոն, Շավարշ Հովասափյանը և ուրիշներ բազմիցս եղել են Հայաստանում, մասնակցել աղետի գոտու բնակչությանը բժշկական օգնություն ցուցաբերելու գործին, հատուկ հովանավորություն սահմանել Արարատի մարզկենտրոնի հիվանդանոցի նկատմամբ։ Միությունը Գերմանիայի տարբեր քաղաքներում կազմակերպում է տարբեր միջոցառումներ, որոնց հասույթը տրամադրվում է միության հիմնական ծրագրերի կատարմանը։