Գերմանական բոքսյոր
Գերմանական բոքսյոր | |
---|---|
Տեսակ | շան ցեղատեսակ |
Բնաշխարհ | Գերմանական կայսրություն |
Առանձնահատկություններ | |
Դասակարգում և տեսականմուշ | |
Շուն (Canis lupus familiaris) |
Գերմանական բոքսյոր (գերմ.՝ Deutscher Boxer, կամ բոքսյոր), Գերմանիայում բուծված հարթագեղմ շան ցեղատեսակ։ Մորթու գույնը կարող է լինել միագույն շիկակարմիր, սպիտակ, շերտավոր կամ շերտավոր ու սպիտակ բծերով։ Բոքսյորը բուծվել է անգլիական բուլդոգից և ներկայում ոչնչացած բուլենբեյսերից և կազմում է մուլոսների խմբի մաս։
Գերմանական բոքսյորներն առաջին անգամ ներկայացվել են Մյունխենի սենբեռնարների ցուցահանդեսում 1895 թվականին, իսկ բոքսյորների բուծողների առաջին ակումբը հիմնադրվել է մեկ տարի անց։ Բոքսյորների բուծողների ամերիկյան ակումբի տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում այն շների յոթերորդ ամենատարածված ցեղատեսակն է (2010 թվական)[1]։
Ցեղատեսակի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդեն 17-րդ դարում ստեղծված նկարներում կարելի է տեսնել շների պատկեր, որը նման է ժամանակակից բոքսյորներին։ Այդ ցեղատեսակը եղել է բուլենբեյսերը, որը դարեր շարունակ բավական տարածված ցեղատեսակ էր Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայումк[2]: Ներկայիս տեսով բոքսյորները հայտնվել են 1850 թվականին Մյունխեն քաղաքում։ Այս ցեղատեսակի ստեղծմանը մասնակցել են մաստիֆներն ու բուլդոգները, որոնցից բուծված նոր ցեղատեսակն էլ կոտվել է բոքսյոր։ Մաստիֆները նախատեսված են եղել խոշոր կենդանիների որսորդության համար, ինչպիսիք են արջը կամ վայրի խոզը, իսկ բուլդոգները մասնակցել են ցլերի դեմ մարտերի։ Կատարելով սելեկցիոն ընտրություն՝ մասնագետներն ստեղծել են ոչ ագրեսիվ և վերահսկելի շներ, ինչպիսին են բոքսյորներն այսօր։ Ցեղատեսակը վերջնականապես ձևավորվել է մինչև 1896 թվականը,և նույն թվականին կազմակերպվել է բոքսյորների սիրողների առաջին ակումբը։
2002 թվականի մարտի 13-ին ընդունվել է ստանդարտի հերթական տարբերակը, որն արգելում է ականջների և պոչի կտրումը[3]։ 2008 թվականի հուլիսի 9-ին ընդունվել է ստանդարտի հերթական տարբերակը[4]։
Արտաքին տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոքսյորը միջին չափի, հարթ մազերով, ուժեղ շուն է։ Մկանները չոր են, լավ զարգացած, ռելիեֆային։ Բոքսյորը պետք է ունենա ոչ ծանր տեսք, ոչ էլ թեթև կամ թույլ մարմին։ Ունի քառակուսի մարմնակազմվածք, այսինքն՝ եզրային կետերով տարված գծերը (հորիզոնական՝ վզակոթի ամենաբարձր կետով, ուղղահայացներից մեկը՝ ուսաթիակային հոդի առջևի կետով, մյուսը՝ նստույքի թմբիկի ամենահետին կետով) կազմում են քառակուսի։ Կրծքավանդակը հասնում է արմունկներին։ Կրծքավանդակի խորությունը հասվասար է վզակոթի բարձրության կեսին։ Քթաթիկունքի երկարության հարաբերությունը գանգի երկարությանը 1:2 է (չափվում է համապատասխանաբար քթի ծայրից մինչև աչքերի ներքին անկյունը և աչքերի ներքին անկյունից մինչև ծոծրակի ոսկորը)։
Բոքսյորի գլուխը նրան տալիս է տարբերակիչ տեսք։ Այն պետք է լինի ճիշտ համամասնությամբ մարմնի հետ և չպետք է շատ թեթև կամ չափազանց ծանր տեսք ունենա։ Մռութը պետք է լինի առավելագույնս լայն և հզոր։ Գլխի ներդաշնակությունը կախված է մռութի և գանգի հավասարակշռությունից։ Գլուխը պետք է լինի չոր և ազատ մաշկի ծալքերից (կնճիռներից)։ Սակայն ճակատին կնճիռներն ինքնաբերաբար են հայտնվում, երբ շունը ուշադրության կենտրոնացման ժամանակ լարում է ականջները։ Քթարմատի երկու կողմերում կախվում են մաշկի ծալքեը։ Սև հատվածը սահմանափակվում է մռւթի առջի հատվածով, հստակ առանձնանում է գլխի ֆոնի վրա, սակայն այն չպետք է բոքսյորին տա մռայլ արտահայտություն։
Բնավորություն և կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոքսյորը նվիրված և հավասարակշռված շուն է։ Խիստ սովորում է տերերին և սիրում է երեխաներին։ Պահապան շների մեջ ամենից աշխույժ ցեղատեսակն է և մնում է շարժուն ամբողջ կյանքում։ Հեշտությամբ է վարժվեցվում և հաջողությամբ է անցնում ինչպես վարժեցման ընդհանուր դասընթացը, այնպես էլ պաշտպան-պահակայինը։
Այս ցեղատեսակի շները օգտագործվում են ոստիկանության կողմից իրականացվող աշխատանքների ժամանակ, որպես պահակային շներ, թիկնապահների շներ։ Իրենց խելքի շնորհիվ այս շները օգտագործվում են որպես ուղեցույց շներ կույրերի համար։ Այս ցեղատեսակի շները շատ շարժուն են, սիրում են երկար զբոսանքներ, բացօթյա խաղեր։ Այնուամենայնիվ, բոքսյորները շատ մեղմ կենդանիներ են, չեն սիրում ցուրտ սեզոնը, հաճախ տառապում են ռևմատիզմով, այդ պատճառով չի կարելի թույլատրել երկարատև սառեցումը և անձրևի ու ձյան տակ մնալը։ Նման զբոսանքերից հետո անհրաժեշտ է մանրակրկիտ չորացնել կենդանու մազերը։
Բոքսյորների կյանքի տևողութունը մեծ չէ, նրանք հազվադեպ են ապրում նույնիսկ մինչև 10 տարեկանը, բայց պատշաճ խնամքի դեպքում հազվադեպ կարող են ապրել մինչև 15 տարի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «AKC Dog Registration Statistics». Շնաբուծության ամերիկյան ակումբի պաշտոնական կայք (անգլերեն). American Kennel Club. 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Новиков В. (2000). «Собака с телом Аполлона и головой Сократа - Немецкий Боксёр. Происхождение породы». boxer.ru (ռուսերեն). boxer.ru. Վերցված է 2011 թ․ մայիսի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Сравнение стандартов FCI от 2.04.2001 и 13.03.2002
- ↑ Стандарт FCI № 144 от 9.07.2008 Արխիվացված 2012-01-11 Wayback Machine(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերմանական բոքսյոր» հոդվածին։ |
|