Jump to content

Գերիմաստի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գերեմաստիից)

Գերիմաստի (լատին․՝ Vibúrnum lantána), պատկանում է ցախակեռասազգիների ընտանիքին, խոշոր թուփ է և ունի մինչև 5 մ բարձրություն։

Կենսաբանական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևները ձվաձև են, երկարավուն ձվաձև կամ էլիպսաձև, ունեն 5-15 սմ երկարություն և 3-9 սմ լայնություն, կնճռոտ մակերեսով։ Ծաղկաբույլերը բազմածաղիկ հուրաններ են, դեղնասպիտակ պսակով։ Պտուղը սեղմված ձվաձև է, էլիպսաձև, հասունանալիս ձեռք է բերում սև գույն, հյութալի է։ Պտուղը սկզբում վառ կարմիր է, իսկ երբ պտուղը հասունանում է դառնում է փայլուն սև։ Ընձյուղները և տերևները խիստ թավոտ են։ Ծաղկում է մայիս-հունիսին, պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբերին։ Չորադիմացկուն է և ցրտադիմացկուն։ Հեռանկարային է անտառային մշակույթների և կանաչապատման համար։ Ունի շատ ամուր բնափայտ։ Պտուղներն ուտվում են։ Բազմանում է սերմերով։ Այս թուփը պարունակում է 1.8 տոկոս գլյուկոզիդներ։ Պարունակում է նաև E վիտամին և դաբաղանյութեր։

Տարածված է հիմնականում Կովկասում, Արևմտյան Եվրոպայում, Փոքր Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում։ Հայաստանում հանդիպում է գրեթե ամենուրեք՝ 1000-2400 մ բարձրության սահմաններում։ Աճում է թփուտներում, անտառի ծածկոցի տակ և եզրերին, տարածված է նաև Սևանի ավազանում և Զանգեզուրում։ Աճում է հիմնականում անտառների եզրերին և թփուտներում։ Բավականին դեկորատիվ բույս է[1]։

  • Viburnum aragonense Pau, 1887
  • Viburnum farinosum Stokes, 1812
  • Viburnum lentum St.-Lag., 1880
  • Viburnum maculatum Pant., 1873
  • Viburnum tomentosum Lam., 1778

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 273։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լ.Վ. Հարությունյան-Քո շրջապատի թփերը, Սովետական գրող, 1984-224 էջ
  • Ժ. Հ. Վարդանյան, Ծառագիտություն

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընթերցե՛ք «գերիմաստի» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերիմաստի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերիմաստի» հոդվածին։