Գետաձին (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գետաձի (մուլտֆիլմ)ից)
Գետաձին
ռուս.՝ Бегемотик
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրհեքիաթ և մանկական ֆիլմ
Շարքի մասն էՈւրախ կարուսել և Happy Merry-Go-Round No. 7?
ՌեժիսորԷդուարդ Նազարով
ՍցենարիստԷդուարդ Նազարով
ՀնչյունավորումԼև Լյուբեցկի
ԵրաժշտությունOleg Yanchenko?
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն346 վայրկյան
ՇարքՈւրախ կարուսել և Happy Merry-Go-Round No. 7?
Թվական1975

«Գետաձին», 1975 թվականին նկարահանված կարճամետրաժ մուլտֆիլմ, ռեժիսորը Էդուարդ Նազարովն է։ Մուլտֆիլմը նկարահանվել է ըստ Էմմա Մոշկովսկայայի հեքիաթի։

«Ուրախ կարուսել» № 7 մուլտիպլիկացիոն ալմանախի երկու պատմություններից երկրորդն է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Միայնակ գետաձին ձանձրանում է մենակությունից և փորձում է ընկեր գտնել։ Նա հանդիպում է մրջուններին, մեղուներին, նապաստակներին, ճուտիկներին, սակայն նրան չի հաջողվում ընկերանալ նրանց հետ։ Վերջնական արդյունքում նա հանդիպում է մեկ այլ միայնակ գետաձիու, և նրանք միասին սկսում են վազել և խաղալ։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարի հեղինակ, ռեժիսոր և նկարիչ Էդուարդ Նազարով
Բեմադրող նկարիչ Վլադիմիր Պալչիկով
Կոմպոզիտոր Օլեգ Յանչենկո
Հեղինակի կողմից Լև Լյուբեցկի

Գրաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անմեղ մուլտֆիլմը ենթարկվել է խիստ գրաքննության։ Խմբագիրները գետաձիու` ընկեր փնտրելու մեջ նկատում են նրա` կոլեկտիվիզմից հրաժարվելու ցանկությունը, քանի որ նա արհամարհում էր մրջյուններին, մեղուներին, նապաստակներին և ճուտիկներին։ Տեքստը պետք է կարդար Իգոր Կվաշան, սակայն նրա ձայնը խմբագիրներին շատ էրոտիկ է թվում, և նրան փոխարինում է Լև Լյուբեցկին։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էդուարդ Նազարովի միակ մուլտֆիլմն է, որը թողարկվել է փոխադրման տեխնիկայով[1]։
  • «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում գետաձիուն անվանել են «կատաղած կարտոֆիլ»[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Техника перекладки». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
  2. ТЕКСТЫ: Эдуард Назаров(չաշխատող հղում) Энциклопедия отечественного кино

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]