Գեորգի II (Աբխազիայի արքա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի II
გიორგი II
Աբխազիայի արքա
Գեորգի II-ի խաչը
Իշխանություն916-960
Մահացել է՝957
ԵրկիրԱբխազիայի թագավորություն
ՏոհմԱնոսիդներ
ՀայրԿոստանդին III
ԵրեխաներԿոստանդին, Լևոն, Գուրանդուխտ
Հավատքքրիստոնեություն

Գեորգի II (վրաց.՝ გიორგი II), Աբխազիայի արքա 916-960 թվականներին[1]։

Գեորգին Կոստանդին III արքայի որդին էր, սերում էր Անոսիդների տոհմից։ Իր կառավարման տարիները բնութագրվում են որպես մշակութային զարթոնքի, քաղաքական ու ռազմական հզորության ժամանակներ։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգին շարունակում է տարածքային ընդարձակման քաղաքականությունը և նվաճում է կենտրոնական Վրաստանի (Քարթլի-Իբերիայի թագավորության) որոշ գավառներ։ Իր դիրքերը աբխազական ազնվականության շրջանում ամրապնդելու համար իր որդուն՝ Կոստանդինին, նշանակում է Քարթլիի փոխարքա (էրիսթավի)։ Վերջինս, սակայն, որոշ ժամանակ անց՝ 920 թվականին, ապստամբում է հոր դեմ։ Գեորգին մտնում է Քարթլի և պաշարում է Ուփլիսցիխե (վրաց.՝ უფლისციხე՝ «տիրակալի բերդ») ամրոցը։ Այն գրավելուց հետո կուրացնում է Կոստանդինին։

Գեորգի II-ը իր մյուս որդուն՝ Լևոնին, նշանակում է Քարթլիի էրիսթավի։ Արքան շարունակում է արշավանքը Կախեթի վրացական իշխանության դեմ, որտեղի տիրակալ Կյուրիկեն նույնպես հավակնում էր Քարթլիի տարածքներին։ Կյուրիկե իշխանը ձերբակալվում է, և ազատ արձակվում միայն այն ժամանակ, երբ ընդունում է Գեորգի արքայի գերիշխանությունը։

Իր գերիշխանությունը Քարթլիում ամրապնդելու նպատակով իր դստերը՝ Գուրանդուխտին, կնության է տալիս Տայքի կյուրոպաղատության իշխան Գուրգեն Բագրատունուն։ Շուտով Կյուրիկե Կախեթցին հարձակվում է Քարթլիի վրա։ Գեորգին Լևոնի գլխավորությամբ մեծաքանակ զորք է ուղարկում Քարթլի։ Արշավանքի ընթացքում Գեորգին մահանում է, և Լևոնը հաշտություն է կնքում Կյուրիկեի հետ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չքոնդիդի տաճար

Գեորգի II-ը հայտնի է նաև ուղղափառ քրիստոնեության տարածմամբ։ Նրա աջակցությամբ քրիստոնեությունը հռչակվում է Ալանիայի պետական պաշտոնական կրոն։ Արքան կառուցում է բազմաթիվ եկեղեցիներ, որոնցից հայտնի են Չքոնդիդի տաճարը (Մարթվիլի) Սամգրելոյում (Մեգրելիա

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cyrille Toumanoff, Les dynasties de la Caucasie chrétienne de l'AntIIquIIté jusqu'au XIXe siècle : Tables généalogiques et chronologiques, Rome,‎ 1990
Նախորդող
Կոստանդին III 898-916
Աբխազիայի արքա
Գեորգի II

916-960
Հաջորդող
Լևոն III 960-969