Գեորգի Պապովյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Պապովյան
Ծնվել է1895
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել է1997
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԽարկովի ազգային համալսարան (1920)
Մասնագիտությունհիգիենիստ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Պարգևներ

Գեորգի Սարգսի Պապովյան (1895, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1997, Երևան, Հայաստան), հայ հիգիենիստ։ Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Պապովյանը ծնվել է 1895 թվականին, Թիֆլիսում։ 1920 թվականին ավարտել է Խարկովի համալսարանը։ 1940-1942 թվականներին եղել է ՀԽՍՀ առժողկոմի տեղակալ և գլխավոր սանիտարական հսկիչ, 1942-1952 թվականներին աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտի առողջապահության կազմակերպման և սոցիալական հիգիենայի ամբիոնում, 1953-1956 թվականներին եղել է Համաճարակաբանության և հիգիենայի ինստիտուտի տնօրեն[1]։

30 գիտական աշխատանքնարի հեղինակ է։ Աշխատանքները վերաբերում են վարակիչ հիվանդությունների հիգիենային, համաճարակաբանությանն ու կանխարգելմանը։ Ամփոփել է Հայաստանի նախապատերազմյան և պատերազմի տարիների սանիտարահամաճարակաբանական վիճակը[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 308։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с. ISBN 99930-1-001-7.