Գեորգի Չալտիկյան
Գեորգի Չալտիկյան | |
---|---|
Ի ծնե | Գեորգի Յակովի Չալտիկյան |
Ծնվել է | 1908, հոկտեմբերի 6 |
Ծննդավայր | Կարս |
Մահացել է | 1971 |
Վախճանի վայր | Մոսկվա |
Ազգություն | հայ |
Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
Գործունեություն | ճարտարապետ |
Կրթություն | Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտ |
Գեորգի Յակովի Չալտիկյան (հոկտեմբերի 6, 1908[1], Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն - 1971, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ։
Ճարտարապետ, գեղանկարիչ Արմեն Չալտիկյանի հայրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1932 թվականին ավարտել է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտը։ 1932 թվականից աշխատել է Մոսնախագիծ ինստիտուտում։ 1945-1965 թվականներին եղել է Մոսկվայի Իզմայլովո շրջանի գլխավոր ճարտարապետը։ Համահեղինակների հետ նախագծել և իրականացրել է Մոսկվայի տարբեր շրջանների հատակագծումն ու կառուցապատումը, Դավիդկովո, Կունցևո շրջանների, Գագարինի անվան հրապարակի, Վեռնադսկու պողոտայի կառուցապատումը, բնակելի տներ, Ռադիոէլեկտրոնիկայի, Կոշիկի, Կտորեղենի, Ճենապակու տները, Մոսկվայի շինարարների մշակույթի տունը, «Զվյոզդնի» կինոթատրոնը և այլն[2]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԽՍՀՄ Նախարարների խորհրդի մրցանակ՝ Դավիդկովո շրջանի կառուցապատման համար
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://am.hayazg.info/index.php?curid=15072
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
|