Գեորգի Մելքումյան
Jump to navigation
Jump to search
Գեորգի Մելքումյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 20, 1932 (87 տարեկան) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Քաղաքական կուսակցություն | ԽՄԿԿ |
Գեորգի Արշակի Մելքումյան, (ծն․ մարտի 20, 1932, գյուղ Հադրութ, Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում), խորհրդային պետական աշխատող։ ԽՄԿԿ անդամ 1964 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Ադրբեջանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը (1954)։ Աշխատել է Ադրբեջանի ԽՍՀ Կարյագինոյի (այժմ՝ Ֆիզուլիի) շրջանի ճանապարհների շահագործման տեղամասում, «Ադրբճաննախագիծ» ինստիտուտում, 1961 թվականից՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի խճուղային ճանապարհների գլխավոր վարչությունում։ 1970 թվականից՝ ՀԽՍՀ ավտոմոբիլային ճանապարհների շինարարության և շահագործման մինիստրի տեղակալ, 1977 թվականից՝ մինիստր։ ՀԽՍՀ գումարման Գերագույն խորհրդի դեպուտատ է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 397)։ ![]() |