Գեորգի Կոնստանտինովսկի
Գեորգի Կոնստանտինովսկի | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 29, 1930 |
Ծննդավայր | Կարգուևաց, Kragujevac City[1] |
Մահացել է | դեկտեմբերի 12, 2020[2] (90 տարեկան) |
Մահվան վայր | Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա |
Քաղաքացիություն | Հյուսիսային Մակեդոնիա |
Կրթություն | Եյլի համալսարան և Սկոպյեի համալսարան |
Մասնագիտություն | ճարտարապետ, գրող և համալսարանի դասախոս |
Գեորգի Կոնստանտինովսկի (մակեդոներեն կյուրեղագիր Георги Константиновски, հուլիսի 29, 1930, Կարգուևաց, Kragujevac City[1] - դեկտեմբերի 12, 2020[2], Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա[3]), մակեդոնացի ժամանակակից ճարտարապետ
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեորգի Կոնստանտինովսկին ճարտարապետություն է սովորել Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում, ապա՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ Եյլի համալսարանում, որն ավարտել է 1956 թվականին՝ ստանալով մագիստրոսի աստիճան։ Ստեղծագործական գործունեության սկզբնական շրջանում համագործակցել է ճարտարապետներ Ի. Մ. Պեյի, Հենրի Քոբի, Արալդո Կոսուտայի հետ[4]։ Նրա՝ բրուտալիզմի ոգով ստեղծված աշխատանքները[5] բարձր են գնահատվել, հեղինակին բերելով լայն ճանաչում, համբավ, մակեդոնական ու հարավսլավական մրցանակներ ու այլ պարգևներ։ Դրանց թվում են՝
- 1969 - հարավսլավական «Բորբա» թերթի մրցանակ՝ Սկոպիեի արխիվի շենքի համար[6]
- 1969 - Հոկտեմբերի 11-ի ազգային մրցանակ Սկոպիեի արխիվի շենքի համար
- 1972 - հարավսլավական «Բորբա» թերթի մրցանակ՝ Սկոպիեի «Գոչե Դելչև» ուսանողական հանրակացարանի համար[7]
- 1981 - հարավսլավական «Բորբա» թերթի մրցանակ՝ Դելչևոյի մերձակայքում՝ Ռազլովցիի ապստամբության հուշատան համար
- 1981 - BIMAS-ի ոսկե պարգև՝ Ռազլովցիի ապստամբության հուշատան համար
- 1988 - Աշխատանքի մեդալ՝ ոսկե պսակով
- 1995 - BIMAS-ի ոսկե պարգև՝ Սկոպիեի Unija պալատի համար
- 1999 - Andrea Damjanov մրցանակ՝ ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում ձեռք բերած նվաճումների համար
- 2005 - Մեծ մրցանակ ճարտարապետության բնագավառում՝ ASNOM հուշաթանգարանի համար
Գեորգի Կոնստանտինովսկին հետագայում դարձել է Սկոպիեի համալսարանի ճարտարապետական ֆակուլտետի դեկան, Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաքի տարածական պլանավորման կոմիտեի նախագահ...
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
„АСНОМ“ հուշահամալիրը
-
Гоце Делчев ուսանողական հանրակացարանը
-
Սկոպիեի արխիվի շենքը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://architectuul.com/architect/georgi-konstantinovski
- ↑ 2,0 2,1 2,2 https://mia.mk/macedonian-architect-georgi-konstantinovski-dies-aged-90/?lang=en
- ↑ Profil architekta na portálu architectuul.com (անգլերեն)
- ↑ «Konstantinovski , Georgi». Slovenian Academy of Sciences and Arts (in Slovine). Վերցված է 2014 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Brutalism, Metabolism and its American Parallel». Fabrications. 25: 152–175. doi:10.1080/10331867.2015.1032482.
- ↑ Článek na portálu Slovinské akademie věd Կաղապար:Sl
- ↑ (չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում) Článek na portálu retrograd.org.uk (անգլերեն)(չաշխատող հղում)
|