Գեորգի Եղիազարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Եղիազարով
Ծնվել էսեպտեմբերի 9, 1902(1902-09-09)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 6, 1983(1983-04-06) (80 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունթատրոնի դերասան և թատերական ռեժիսոր
Պարգևներ և մրցանակներ

Գեորգի Սմբատի Եղիազարով (սեպտեմբերի 9, 1902(1902-09-09), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - ապրիլի 6, 1983(1983-04-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային հայ դերասան, ռեժիսոր։ ԲԻԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1944), ԲԻԽՍՀ վաստակավոր արտիստ (1941)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Եղիազարովը ծնվել է 1902 թվականի սեպտեմբերի 9-ին Թիֆլիսում։ 1923 թվականից աշխատել է Անդրկովկասի, Միջին Ասիայի, Հեռավոր Արևելքի թատրոններում։ 1937 թվականից Ուֆայի ռուսական դրամատիկական թատրոնի դերասան, 1943-1946 թվականներին՝ նույն թատրոնի գեղարվեստական ղեկավար, գլխավոր ռեժիսոր[1]։

Եղել է Բաշկորտոստանի թատերական գործիչների միության առաջին նախագահը (1940-1946)։ Խաղացել է քնարական-ռոմանտիկ դերեր[1]։

Մահացել է 1983 թվականի ապրիլի 6-ին Երևանում[1]։

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ Ներկայացում Դեր
Ֆրիդրիխ Շիլլեր Սեր և խարդավանք Ֆերդինանդ
Պիեռ Բոմարշե Ֆիգարոյի ամուսնությունը Ֆիգարո
Էդմոն Ռոստան Սիրանո դե Բերժերակ Սիրանո
Ալեքսանդր Օստրովսկի Ձյունանուշ Միզգիր

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ Ներկայացում
Վ․ Սոլովյով Մեծն տեր
Մ․ Մեյո, Մ․ Էննեկեն Որդյակ
Բ․ Բիկբայ Սալավատ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Саитов, С․ С․. «Башкирская энциклопедия». {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Волков-Кривуш, С․ В․ (1959). Русский театр драмы в Уфе. Уфа.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)