Գեորգե Բրիչագ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գեորգե Բրիչագ
ռում.՝ Gheorghe Briceag
Ծնվել էապրիլի 15, 1928(1928-04-15)
Մահացել էօգոստոսի 16, 2008(2008-08-16) (80 տարեկան)
Մահվան վայրԲելցի, Մոլդովա
ՔաղաքացիությունFlag of Moldova.svg Մոլդովա
Մասնագիտությունիրավապաշտպան և այլախոհ
Պարգևներ և
մրցանակներ
Homo Homini Award?

Գեորգե Բրիչագ (մոլդ.՝ Gheorghe Briceag, ապրիլի 15, 1928(1928-04-15) - օգոստոսի 16, 2008(2008-08-16), Բելցի, Մոլդովա), մոլդովացի հասարակական գործիչ, իրավապաշտպան, այլախոհ, հակակոմունիստական շարժման անդամ[1]։ Մոլդովայի խորհրդային օկուպացիայի դիմակայության խորհրդանիշ[1]։

Չեխական «Մարդը վտանգի մեջ» հասարակական կազմակերպության (2004 թ.) «Մարդը մարդուն» մրցանակի դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգե Բրիչագը ծնվել է 1928 թվականի ապրիլի 15-ին։ 1940-ականներին նա ղեկավարում էր հակախորհրդային դիմադրության առաջին բջիջներից մեկը, որի համար նրան դատապարտեցին 10 տարվա ճամբարային բանտարկության և յոթ տարվա աքսորի[1]։

Վերջին տարիներին Գեորգե Բրիչագը դարձել էր Մոլդովայի Հանրապետությունում կոմունիզմի դեմ պայքարի խորհրդանիշներից մեկը։ Նա ակտիվորեն ընդդիմանում էր Բելց քաղաքում կոմունիստների կողմից Լենինի հուշարձանի վերականման փորձերին։ Բրիչագը խոստացավ ինքնահրկիզման ակտ կազմակերպել «համաշխարհային պրոլետարիատի առաջնորդ»-ի հուշարձանի տեղադրման դեմ` ի նշան բողոքի[2]։

Գեորգե Բրիչագը եղել է Amnesty International-ի անդամ[1], ինչպես նաև Մարդու իրավունքների հելսինկյան հանձնաժողովի տեղական մասնաճյուղի փոխնախագահ[3]։ 2005 թվականի ապրիլին Չեխիայի «Մարդը վտանգի մեջ» հիմնադրամը (Պրահա) նրան շնորհեց 2004 թվականի «Մարդը մարդուն» մրցանակը «Մոլդովայի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության գործում ունեցած ավանդի և խորհրդային գաղափարախոսության խորհրդանիշների վերականգնման գործընթացի դեմ պայքարում ունեցած ավանդի համար»[4]։

Գեորգե Բրիչագը մահացել է 2008 թվականի օգոստոսի 16-ին։ Նա թաղված է Բելց քաղաքի հին գերեզմանատանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «A murit Gheorghe Briceag, "ultimul disident" din Republica Moldova» [Briceag George died, 'the last dissenter' in Moldova] (ռումիներեն)։ DECA-press։ օգոստոսի 18, 2008։ Վերցված է հունիսի 3, 2011 
  2. «Disidentul Gheorghe Briceag isi va rade barba daca R. Moldova se va uni cu Romania» [Dissident Gheorghe Briceag will shave his beard if Moldova unites with Romania] (ռումիներեն)։ DECA-press։ ապրիլի 15, 2008։ Վերցված է հունիսի 3, 2011 
  3. «Chișinău: Temerile presei față de guvernarea comunistă» [Chisinau: The press fears communist government] (ռումիներեն)։ Radio Free Europe։ փետրվարի 28, 2001։ Վերցված է հունիսի 3, 2011 
  4. «Previous Recipients of the Homo Homini Award»։ People in Need։ 2010։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-01-ին։ Վերցված է հունիսի 3, 2011