Գեյր Հադլգրիմսոն
Գեյր Հադլգրիմսոն | |
Կուսակցություն՝ | Անկախության կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Իսլանդիայի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և բանկիր |
Ծննդյան օր | դեկտեմբերի 16, 1925[1] |
Ծննդավայր | Ռեյկյավիկ, Իսլանդիա |
Վախճանի օր | սեպտեմբերի 1, 1990 (64 տարեկան) |
Վախճանի վայր | Ռեյկյավիկ, Իսլանդիա |
Քաղաքացիություն | Իսլանդիա |
Պարգևներ |
և [2]
|
Գեյր Հադլգրիմսոն (դեկտեմբերի 16, 1925[1], Ռեյկյավիկ, Իսլանդիա - սեպտեմբերի 1, 1990, Ռեյկյավիկ, Իսլանդիա), իսլանդացի քաղաքական գործիչ, 1974 թվականի օգոստոսի 28-ից մինչև 1978 թվականի սեպտեմբերի 1-ը Իսլանդիայի վարչապետը, Անկախության կուսակցության ներկայացուցիչ Իսլանդիայում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է խոշոր վաճառականի և Ալտինգի անդամի ընտանիքում։ 1944 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը։ Իսլանդիայի համալսարանում ստացել է բարձրագույն իրավաբանի կրթություն (ավարտել է 1948 թվականին, ուսման տարիներին եղել է ուսանողական խորհրդի նախագահ):1951-1959 թվականներին եղել է Ռեյկյավիկի դատական դեպարտամենտի պատասխանատուն, ինչպես նաև եղել է «H. Benediktsson & Co» իրավաբանական ընկերության գործադիր տնօրենը, եղել է Գերագույն դատարանի փաստաբան։ 1954 թվականին ընտրվել է Ռեյկյավիկի քաղաքային խորհրդի անդամ։ Հարվարդի համալսարանում սովորել է իրավագիտություն և տնտեսագիտություն[3]։
1959-1972 թվականներին եղել է Ռեյկյավիկի քաղաքապետը։ Այս պաշտոնը զբաղեցնելու ժամանակ նպաստել է ասֆալտապատ ճանապարհների կառուցմանը և քաղաքի երկրաջերմային ջեռուցման զարգացմանը։ Սրա շնորհիվ նա այնքան հայտնի դարձավ, որ 1970 թվականի քաղաքապետի ընտրություններում ստացավ ձայների 99 տոկոսը։ Նույն թվականին նա ընտրվել է Ալթինգիի անդամ՝ դառնալով Անկախության կուսակցության ցուցակի առաջին համարը։
Իր քաղաքական գործունեությունը սկսել է Անկախության կուսակցությունում, 1965 թվականից՝ գործկոմի անդամ, 1971 թվականից՝ փոխնախագահ, 1973 թվականից՝ կուսակցության նախագահ՝ փոխարինելով Յոհան Հաֆշտեյնին, ով հրաժարական էր տվել առողջական խնդիրների պատճառներով։
1974 թվականին Անկախության կուսակցությունը տպավորիչ հաղթանակ տարավ խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով ձայների 42,5%-ը և Ալտինգում 60 մանդատից 25-ը։
1974-1978 թվականներին եղել է Իսլանդիայի վարչապետը՝ աջ կենտրոնամետ կոալիցիոն կաբինետումԱռաջադիմական կուսակցության հետ միասին։ Նրա վարչապետության ժամանակ Մեծ Բրիտանիայի հետ կոնֆլիկտ է եղել Իսլանդիայի կողմից ձկնորսության նպատակով տարածքային ջրերի ընդլայնման շուրջ («Ձողաձկան պատերազմ»), որի ժամանակ 1976 թվականի փետրվարի 24-ին խզվել են դիվանագիտական հարաբերությունները Բրիտանիայի հետ։
1977 թվականի սեպտեմբերին նա դարձավ Իսլանդիայի առաջին վարչապետը, ով այցելեց ԽՍՀՄ[3] ։
1978 թվականի ընտրություններում կառավարական կուսակցությունները կրճատեցին իրենց ներկայացուցչությունը խորհրդարանում, և նոր կառավարություն ձևավորվեց առանց Անկախության կուսակցության մասնակցության։ Այն բանից հետո, երբ Գեյրի կուսակից Գունար Թորոդսենը դուրս եկավ Անկախության կուսակցությունից, Գեյրը երեք կուսակիցների մասնակցությամբ ձախ կուսակցությունների հետ կառավարական կոալիցիա կազմեց, Հալգրիմսոնը գլխավորեց խորհրդարանական ընդդիմությունը։
1983 թվականին նա պարտվեց կուսակցության առաջնորդի ընտրություններում Թորստայն Փալսոնին և կորցրեց իր տեղը խորհրդարանում, միևնույն ժամանակ հրաժարական տվեց կուսակցության նախագահի պաշտոնից[3][4]։
1983-1986 թվականներին զբաղեցրել է Արտաքին գործերի նախարարի պաշտոնը Շտեյնգրիմուր Հերմանսոնի կոալիցիոն կաբինետում։
Դրանից հետո նա դարձավ Իսլանդիայի Կենտրոնական բանկի երեք կառավարիչներից մեկը և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև իր մահը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://viewer.eluxemburgensia.lu/ark:70795/g2z8r8p5s/pages/3/articles/DIVL332?search=Halgr%C3%ADmsson
- ↑ 3,0 3,1 3,2 «Æviágrip þingmanna frá 1845: Geir Hallgrímsson» (Icelandic). Althing. 2015 թ․ հուլիսի 1.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ https://www.sedlabanki.is/library/Skraarsafn/ymsar-skrar/Bankastjorn%20fra%20upphafi.pdf