Գեղեցիկ Կույս Մարիամ Կրուժլովայից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Գեղեցիկ Կույս Մարիամ Կրուժլովայից
Madonna z Krużlowej.jpg
տեսակքանդակ
քանդակագործանանուն
տարիմոտ. 1400
բարձրություն118 սանտիմետր
լայնություն45,5 սանտիմետր
ժանրreligious sculpture?
նյութփայտ[1]
գտնվում էBishop Ciolek Palace, Krakow?
հավաքածուԿրակովի ազգային թանգարան
հիմնական թեմաԱստվածամայրն ու Որդին
կայք
Կոորդինատներ: 49°38′54.999996099991″ հս․ լ. 20°53′8.9999881000019″ ավ. ե. / 49.64861111002777250° հս․. լ. 20.885833330027779198° ավ. ե. / 49.64861111002777250; 20.885833330027779198
Madonna z Krużlowej Վիքիպահեստում

Գեղեցիկ Կույս Մարիամ Կրուժլովայից (լեհ.՝ Madonna z Krużlowej), լորենուց քանդակված գոթական արձան[2], որ նախկինում գտնվել է Կրուժլովա Վիժնյա (լեհ.՝ Krużlowa Wyżnia) գյուղի եկեղեցում (Փոքր Լեհաստան վոևոդություն, Նովի Սոնչ պովյատ, Գրիբուվ գմինա), 1889 թվականին արձանն այնտեղ հայտնաբերել են Վլադիսլավ Լուշկևիչն ու Ստանիսլավ Վիսպյանսկին: 1899 թվականին արձանը ձեռք է բերվել Կրակովի Ազգային թանգարանի կողմից[3]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակն ստեղծվել է, այսպես կոչված, մեղմ ուշ գոթական ոճով և «Գեղեցիկ Աստվածամայրերի» օրինակ է, որոնք վերաբերում են միջազգային գոթիկային: Արձանն ստեղծվել է 15-րդ դարի սկզբում անհայտ անձի կողմից:

Արձանն ունի 119 սմ բարձրություն, և այն կարելի է դիտել միայն երեք կողմից, քանի որ հետևի կողմից փոս է փորված, որպեսզի կանխվի փայտի ճաքելը հետագայում:

Արձանը ներկայացնում է Կույս Մարիամին՝ գրկած մերկ մանկանը, ում ձեռքին խնձոր կա: Մարիամը կանգնած է կոնտրապոստ ձևով: Աստվածամոր հագուստը, որի ծալքերը ներկայացված են ամենայն մանրամասնությամբ, բնավ չի աղավաղում նրա մարմնակազմվածքը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ արձանը նախատեսված էր Կրակովի եկեղեցիներից մեկում տեղադրվելու համար և Կրոժլովա Վիժնյա գյուղի եկեղեցի է տեղափոխվել միայն 17-րդ դարում, երբ նորաձևության պահանջով քաղաքի եկեղեցիներում սկսել են տեղադրվել բարոկկո ոճի արձաններ:

Պատմական փաստաթղթերում արձանն առաջին անգամ հիշատակվում է 1607 թվականին, իսկ հաջորդ հիշատակությունը վերաբերում է 1766 թվականին: Արձանն սկզբում գտնվել է եկեղեցու գլխավոր սրահում, այնուհետև տեղադրվել է գավթում, իսկ երբ արձանը վնասվել է փայտաթրթուրների կողմից, այն տեղափոխվել է եկեղեցու ձեղնահարկ:

Արձանը գտնվել է շատ վատ վիճակում: Այն ծածկված է եղել ներկի բազմաթիվ շերտերով. երբ հերթական շերտն սկսել է թափվել, այն քերել են ու նորից ներկել: Կրակովում արձանը ցուցադրվել է Սուկեննիցի թանգարանում, իսկ 1924 թվականից՝ Կրակովի քաղաքապետարանի աշտարակում: Գերմանացիների կողմից քաղաքի գրավումից հետո այն տեղադրվել է նահանգապետ Հանս Ֆրանկի գրասենյակում, որ գտնվում էր Վավելի ամրոցում:

2007 թվականի հոկտեմբերից արձանը պատկանում է Էրազմ Ցիոլեկի թանգարանին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://culture.pl/en/work/the-madonna-of-kruzlowa
  2. http://www.spotkania.pl/sources/pdf/2008-12-03.pdf 
  3. Culture.pl

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Tadeusz Chrzanowski, Marian Kornecki, Sztuka Ziemi Krakowskiej, Kraków 1970.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]