Գեղեցիկը (փիլիսոփայություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
դիմանկար

Գեղեցիկը, կատեգորիա, որը բնութագրում է իրականության մեջ և արվեստում դրսևորվող գեղագիտական բարձրագույն արժեքը։ Գեղեցիկի պրոբլեմի տարբեր մեկնաբանումները միշտ եղել են գաղափարա-փիլիսոփայական և բուն գեղագիտական շահերի, նախասիրությունների բախման առարկա։ Բացահայտելով գեղեցիկի բնույթն ու աղբյուրները՝ իդեալիստական գեղագիտությունը դիմում է կամ վերացական ոգուն, գաղափարին, կամ տարբեր վերափոխումներով այն վերագրում է զուտ անհատի գիտակցությանը։ Նախամարքսյան մատերիալիստները մեծ մասամբ գեղեցիկը բացատրել են բնական օրինաչափություններով՝ համաչափությամբ, ռիթմով ևն, ձգտել են ապացուցել գեղեցիկի օբյեկտիվությունը՝ այն համարելով նյութական աշխարհի հատկություն։ Գեղագիտական մտքի պատմության մեջ գեղեցիկի մեկնաբանումներում գերիշխել են մատերիալիստական միտումները։ Բնորոշ է գեղեցիկի՝ բարու և մարդկային հոգևոր այլ արժեքների հետ կապի ընդգծումը։ Ժամանակակից մարքսիստական գեղագիտությունը Գ․ բնորոշում է որպես պատմական պրակտիկայով պայմանավորված իրերի և երեույթների յուրահատուկ արժեք, որը բացահայտվում և կոնկրետացվում է սուբյեկտի գաղափարա-էմոցիոնալ գնահատականի մեջ։

Գեղեցիկի ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղեցիկը, ծագում է սուբյեկտի իդեալական պատկերացումների ու գնահատվող երևույթի՝ իդեալականի ու իրականի հարաբերության, դիալեկտիկական համապատասխանության մեջ։ Գեղեցիկի ընկալումը, որպես կանոն, անմիջական է և հենվում է իրերի արտաքին տեսքի վրա, սակայն միջնորդավորված է անհատի ողջ կենսափորձով և ձևի միջոցով իրերի բովանդակության մասին դատելու ընդունակությամբ։ Ահա ինչու Գեղեցիկի «գաղտնիքը» բովանդակությունից կտրված ձևի օրինաչափություններով բացատրելու փորձերը ապարդյուն են եղել և հանգեցրել են կա՛մ նատուրալիզմի, կա՛մ ֆորմալիզմի։ Այն պատրանքը, թե գեղեցիկ իրերի սոսկ ձևական կատարելությունն Է, որոշ դեպքերում հետևանք է ղրանց ներդաշնակ կառուցվածքի և մարդկային իդեալների համընկնման, օրինակ, առողջ, համաչափ զարգացած եղնիկը, արծիվը, աղավնին։ Սակայն, ոչ պակաս օրինաչափ բնական ձևեր ունեցող այլ կենդանիներ՝ գորտը, որդը, օձը գեղեցիկ չեն համարում, որովհևտև նշված համընկնումը տեղի չի ունեցել։ Նույնը վերաբերում է նաև նյութական իրերին, հաճախ, չկորցընելով օրինաչափ հատկություններից ոչ մեկը, դադարում են գեղեցիկ լինելուց, «հնանում են բարոյապես», հակասություն է առաջանում իրերի տեխնիկական կատարելության և գեղագիտական կողմն ապահովող այլ՝ մասնավորապես ոճային ու գունային պահանջների միջև, խախտվում է դրանց միասնությունը։

Գեղեցիկի կապը մարդկային իդեալների հետ, պատմական, ազգային և սոցիալ-դասակարգային պայմանավորվածությունը հատկապես ակնհայտ է հասարակական կյանքում և արվեստում։ Արդի դարաշրջանում գեղեցիկ են այն երևույթները, որոնք նպաստում են կոմունիզմի վեհ նպատակին՝ բազմակողմանի զարգացած ներդաշնակ անհատի դաստիարակությանը։ Հաստատատելով «գեղեցիկի թագավորությունը», կոմունիստական հասարակությունը կապահովի «գեղեցիկի օրենքներով ստեղծագործելու» ավելի լայն հնարավորություններ։

Գեղեցիկը ոչ թե վերացական գաղափարի կամ աստվածային կամքի արտահայտությունն է,ինչպես կարծում էին իդեալիստները,այլ կենդանի իրականության:Կյանքից դուրս գեղեցիկ չկա:Այդ տեսակետն առանձին հետևողականությամբ հիմնավորել է Ն.Գ. Չերնիշևսկին,որը գրել է. <<Գեղեցիկը կյանքն է,գեղեցիկ է այն էակը, հանձին որի տեսնում ենք այնպիսի կյանք որպիսին նա պետք է լինի ըստ մեր հասկացողության: Զարգացնելով այդ միտքը, Չերնիշևսկին ցույց է տալիս ,որ գեղեցիկը տվյալ երևույթի մեջ կյանքի լիարժեք դրսևորումն է,առողջ և կենդանի զարգացումը:Այդպես էր մոտենում հարցին նաև Մ.Նալբանդյանը.<<Գեղեցկության մոտավոր սահմանը`

բնության մոտ լինելը կամ բնության նմանվելն է>>:

Հին Հունաստանում ողջ տիեզերքն համարվել է գեղեցիկ. հունարեն «կոսմոս» բառն ունի «ներդաշնակ», «կարգավորված» և «գեղեցիկ» իմաստները։ Քանի որ տիեզերքը համարվել է գեղեցիկ, իսկ մարդը դիտվել է որպես փոքր տիեզերք` միկրոկոսմ, հետևաբար մարդը նույնպես համարվելգեղեցիկ:Պյութագորականները գեղեցիկեն համարել տիեզերականը` գտնելով, որ տիեզերքում հնչում է հրաշալի երաժշտություն, որն այն ընկնելու ունակ մարդուն նույնպես ի վիճակի է գեղեցկացնել։

Հին Հույն մեծ իմաստասեր Սոկրատեսը գեղեցիկ է դիտել օգտակարն ու նպատակահարմարը՝ նկատելով, որ իրենում օգուտ չպարունակողը չի կարող գեղեցիկ համարվել։ Այս տեսակետը վիճարկվել է բազմիցս, քանի որ օգուտի հասկացությունը նույնպես կարող է տարբեր կերպ ընկալվել։

Պլատոն

Սոկրատեսի հետևորդ Պլատոնը գեղեցիկը տարբերակում է ըստ աստիճանների։ Ըստ նրա գեղեցիկի առաջին աստիճանը ֆիզիկական՝ բնական կամ մարմնական գեղեցկությունն է, որը, ցավոք, խիստ անցողիկ է, քանի որ ժամանակն անզիջում է նրա

նկատմամբ։

Արիստոտելը որպես գեղեցիկի բնագավառ դիտարկում է արվեստը` ընդունելով, որ գեղեցիկ է չափավորն ու կարգավորվածը։ Ըստ նրա` գեղեցիկն ունի մաքրագործող հատկություն, քանի որ գեղագիտական հաճույքը մարդուն թեթևացնում ու ազատում է կուտակված անկատարություններից։ Արիստոտելը գտնում է, որ մարդն ազնիվ ու վեհ սարքեր է գործում հանուն գեղեցիկի։

Միջնադարյան մտածողները գեղեցիկ են համարել աստվածայինը, իսկ բնությունն ու մարդուն` ստվերային, անկատար։ Նրանք մարմինն ու հոգին հակադրել են միմյանց` գեղեցիկ համարելով հոգևոր իրողությունները։ Գեղագիտական մտքի պատմության մեջ եղել է մեկ այլ մոտեցում ևս, ըստ որի՝ գեղեցիկն իրականում չկա, այն միայն մարդու ներաշխարհին է բնորոշ։ Բնության երևույթներն ինքնին ոչ գեղեցիկ են, ոչ տգեղ։ Մարդն է, որ իր ունեցած գեղեցկության չափանիշներով դատողություններ է անում բնության մասին։ Սա սուբյեկտիվիստական մոտեցումն է, ըստ որի գեղեցիկը սուբյեկտիվ է, այսինքն՝ մարդու կամքից կախված։ Այս տեսակետի հետևորդներ եղել են և՝ անտիկ աշխարհում, և՝ նոր դարաշրջանում, և՝ ժամանակակից գեղագիտության մեջ։ Այս տեսակետի ամենահայտնի անգլիացի իմաստասերներ Հյումն ու Բերկլին:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թերզյան Թ․, Գեղեցկագիտություն, Բազմավեպ, Վերնատուն, 1897, էջ 215-21, 479-84, 1898, Էջ 142-47, 197-99, 352-56, 390-93, 1899, էջ 173-76, 371-74, 567-71, 1900, Էջ 72-76, 131-32, 171-73, 223-25, 373-77, 489-494, 1901, Էջ 78-82, 174-77, 223-25։
  • Երեմյան Ս․, Գեղեցիկը, Վերնատուն, 1915։
  • Քալանթար Ա․, Գեղեցիկի հարցի շոլրշը, Ե․, 1964։
  • Տովսեփյան Վ․ք Գեղեցիկի հասարակական Էության մասին, Ե․, 1967։
  • Ջրբաշյան.Իրականության Գեղագիտական Հատկանիշները ԵՎ Գրականությունը էջ 92:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 5 CC-BY-SA-icon-80x15.png