Գեղարոտի ջրվեժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գեղարոտի ջրվեժ
Տեսակջրվեժ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Վարչատարածքային միավորԱրագածոտնի մարզ

Գեղարոտի ջրվեժ, ջրվեժ Հայաստանում։ Բնության հուշարձանը գտնվում է Արագածոտնի մարզում, Արագած գյուղից 11 կմ հյուսիս-արևմուտք։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն[1][2]։ Արագածի լանջին՝ ծովի մակարդակից մոտ 3000 մետր բարձրության վրա՝ Քասաղ գետի Գեղարոտ վտակի վրա է այս հիասքանչ ջրվեժը: Գտնվում է Արագածոտնի մարզի Արագած գյուղից մոտ 12 կմ հեռավորության վրա: Ձմռանը սառչում է, իսկ ամռանը սառնորակ ջրերը գահավիժում են մոտ 17 մետր բարձրությունից: Շատ նման է Թռչկան ջրվեժին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]