Գեղամ Գաբրիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գեղամ Գաբրիելյան
մայիսի 28, 1961(1961-05-28) (62 տարեկան) -
ԾննդավայրՉինչին, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Գեղամ Բախտիարի Գաբրիելյան (մայիսի 28, 1961(1961-05-28), Չինչին, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ օդաչու-հրամանատար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Կրեմենչուգի (Ուկրաինա) քաղաքացիական ավիացիայի օդաչուական ուսումնարանը (1981), Վանաձորի մանկավարժական ինստիտուտը (1992) և Մոսկվայի ավիացիայի ինստիտուտի առևտրային բարձրագույն դասընթացները (1994)։ 1981-1995 թվականներին աշխատել է «Էրեբունի» օդանավակայանում։ 1981-1988 թվականներին «Հայգազ» արտադրական միավորման կազմում մասնակցել է Բայկալ-Ամուր մայրուղու, Ուրենգոյ-Պամարա-Ուժգորոդ, Ղազախստանի (Շևչենկո) գազամուղների շինարարական աշխատանքներին։

1988 թվականին՝ Սպիտակի երկրաշարժի ժամանակ, մասնակցել է աղետի գոտու փրկարարական աշխատանքներին, 1987-1992 թվականներին Մի-8 ուղղաթիռի անձնակազմում (հրամանատար) մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների և Արցախի ինքնապաշտպանությանը։

Ընդհանուր թռիչքաժամը Արցախ (այդ թվում՝ Շահումյան և Գետաշեն) կազմել է 3057 ժամ։ Ռազմական ուղղաթիռներով կատարել է 9 մարտական թռիչք։

Պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, Հայաստանի Հանրապետության համար 001 «Արիության» մեդալով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։