Գեղամ Աղաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աղաջանյան Գեղամ Խաչատուրի
հայ․՝ Գեղամ Խաչատուրի Աղաջանյան
Kegham Aghajanian.png
հայ խորհրդային գյուղատնտես
Ծնվել էդեկտեմբերի 22 (հունվարի 4), 1892
ԾննդավայրՍուրմալու գավառ, Բլուր գյուղ
Մահացել էսեպտեմբերի 23, 1969
Մահվան վայրՀայաստան Հայաստան, Երևան
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Հայկական ԽՍՀ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունգյուղատնտես
ԱշխատանքՀԽՍՀ ԳԱ գյուղատնտեսական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար
Պարգևներ և
մրցանակներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Լենինի շքանշան «Պատվո նշան» շքանշան և ԺՏՆՑ ոսկե մեդալ

Գեղամ Խաչատուրի Աղաջանյան (1891-1969), հայ խորհրդային գյուղատնտես։ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1956, թղթակից անդամ 1952 թվականից)։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1939), պրոֆեսոր (1940): ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1940):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է դեկտեմբերի 22 (1892 թվականի հունվարի 4)-ին, Սուրմալուի գավառի Բլուր գյուղում։ Ավարտել է Երևանի համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետը (1926

1930-1969 թվականներին ղեկավարել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ընդհանուր երկրագործության ամբիոնը[1]։ ՀԽՍՀ ԳԱ գյուղատնտեսական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (1955-1956

1956-1962 թվականներին եղել է ՀԽՍՀ գյուղատնտեսության մինիստրության գիտության գլխավոր վարչության պետ։

Հեղինակ է շուրջ 100 գիտական աշխատությունների, գիտահանրամատչելի գրքույկների ու հոդվածների: Աղաջանյանն ուսումնասիրել է հողի մշակության համակարգերը, ցանքաշրջանառության հարցերը, դաշտային գյուղատնտեսական բույսերը, ՀԽՍՀ մոլախոտային բուսականությունը, առանձնապես՝ մոլասորգոն (ղանղուրդանը), խրփուկը, գեղավերը և այլն, առաջարկել դրանց դեմ պայքարի միջոցներ։

Մահացել է սեպտեմբերի 23-ին, Երևանում:

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մոլասորգոյի կենսաբանությունը և պայքարի միջոցառումները»
  • «Հայաստանի մոլախոտային բուսականությունը և պայքարը նրա դեմ» (քառահատոր)
  • «Դաշտային կուլտուրաների ագրոտեխնիկան» (եռահատոր)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png