Գելա Ձագնիձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Գելա Ձագնիձե
Գելա Բադրեևիչ Ձագնիձե
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Գելա Բադրեևիչ Ձագնիձե
Ազգությունը վրացի
Քաղաքացիությունը {{{2}}} Վրաստան, Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 19, 1975(1975-05-19)
Ծննդավայր Քութայիս, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ հոկտեմբերի 24, 2015(2015-10-24) (40 տարեկանում)
Մահվան վայր Բրյանսկ, Ռուսաստան
Հասակ 178
Քաշ 68
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1992-1994 Վրաստան Տորպեդո-2 (Քութայիս) 27 (7)
1994-1996 Վրաստան Ռցմենա (Քութայիս) 49 (15)
1996-2000 Վրաստան Սամգուրալի (Ցխալտուբո) 82 (7)
2001-2004 Ռուսաստան Դինամո (Բրյանսկ) 68 (3)
2004-2005 Ռուսաստան Լոկոմոտիվ (Կալուգա) 23 (5)
2007-2008 Ռուսաստան Բեժիցա (Բրյանսկ)
2013 Ռուսաստան Արսենալ-ԲԳԻՏԱ (Բրյանսկ)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Գելա Բադրեևիչ Ձագնիձե (մայիսի 19, 1975(1975-05-19), Քութայիս, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ - հոկտեմբերի 24, 2015(2015-10-24), Բրյանսկ, Ռուսաստան[1]), վրացի ֆուտբոլիստ, հարձակվող: Վրաստանի գավաթի ֆինալիստ 1998/99:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բադրա և Թամարա Ձագնիձեների ընտանիքում: Սովորել է Քութայիսի համար 31 դպրոցում: 1997 թվականին ավարտել է Քութայիսի մանկավարժական համալսարանը:

Քութայիսի ֆուտբոլի սան: Կարիերան սկսել է Թուրքիայում, Տրապիզոնի «Սյուրմենեսպոր» թիմում: 1992/1993 մրցաշրջանի ընթացքում վերադարձավ Վրաստան և շարունակեց հանդես գալ Քութայիսի «Տորպեդոյում», որտեղ խաղաց երկու տարի: Հետո տեղափոխվեց «Ռցմենա» (Քութայիս): 1996 թվականի ամռանը տեղափոխվեց «Սամգուրալի», որտեղ հաղթեց առաջին լիգայի առաջնությունը 1995/1996, պատրաստվում է բարձրագույն խմբում իր առաջին մրցաշրջանին: «Սամգուրալիի» հիմնական կազմում անեց է կացնում չորս մրացաշրջան Վրաստանի հզոր դիվիզիոնում 82 խաղում խփելով 7 գոլ: 1999/2000 մրցաշրջանում իր թիմին օգնել է հասնել Վրաստանի գավաթի առաջնության եզրափակիչ և եզրափակչում Քութայիսի «Տորպեդոյի» հետ խաղում նա դաշտ դուրս չեկավ:

2001 թվականին տեղափոխվեց Ռուսաստանի երկրորդ լիգայի «Դինամո» (Բրյանսկ): 2003 թվականին «Դինամոն» մինչև վերջին տուրը գլխավորում էր երկրորդ լիգայի մրցաշարային աղյուսակը, բայց վերջին տուրում «Ելեցի» դեմ խաղում կորցնելով միավոր (1:1) թիմը չկարողացավ մնալ առաջինը և «Օրյոլի» հետ հավաքեց հավասար 83 միավոր, ըստ կանոնադրության նշանակվեց «ոսկե գնդակ», առաջին լիգա դուրս գալու համար: «Դինամոն» պարտվեց (1:2), բայց չնայած դրան վաստակեց իրավունք մասնակցել առաջին լիգային, Պետերբուրգյան «Դինամո»: Ձագնիձեն առաջին լիգայում խաղաց ընդամենը երեք խաղ և 2004 թվականի կեսին տեղափոխվեց երկրորդ լիգայում հանդես եկող «Լոկոմոտիվ» (Կալուգա), որի կազմում հանդես եկավ ամբողջ մրցաշրջանի ընթացքում:

Հետագայում խաղաց Բրյանսկի «Բեժիցայում» և «Արսենալում», բայց արդեն սիրողական մակարդակում: Բրյանսկի «Պարտիզանում» աշխատել է երեխաների մարզիչ:

Մահացել է 2015 թվականի հոկտեմբերի 24-ին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]