Գարուշ Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գարուշ Պետրոսյան
Ծնվել էհուլիսի 9, 1941(1941-07-09) (82 տարեկան)
Ալաթուման, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունֆիզիկոս և մանկավարժ
Հաստատություն(ներ)Հայկական պետական մանկավարժական համալսարան
Ալմա մատերՀայկական պետական մանկավարժական համալսարան (1963) և Մոսկվայի պետական մանկավարժական համալսարան (1985)
Գիտական աստիճանմանկավարժական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր

Գարուշ Պետրոսի Պետրոսյան (հուլիսի 9, 1941(1941-07-09), Ալաթուման, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս, մանկավարժ։ Մանկավարժական գիտությունների դոկտոր (2001), պրոֆեսոր (2002)։ Մանկավարժական կրթության միջազգային ԳԱ անդամ (2004)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարուշ Պետրոսյանը ծնվել է 1941 թվականին Վրաստանի Ախալքալաքի շրջանի Ալաթուման գյուղում։ 1963 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետը։ 1965-1969 թվականներին եղել է Ալաթումանի միջնակարգ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ, 1969-1971 թվականներին՝ ՀՊՄՀ-ի ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի լաբորանտ, 1971-1979 թվականներին՝ ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի ասիստենտ, 1979-1983 թվականներին՝ ֆիզիկայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ավագ դասախոս։ 1983-1985 թվականներին սովորել է Մոսկվայի Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1986-1993 թվականներին եղել է ՀՊՄՀ ֆիզիկայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, 1993-2008 թվականներին՝ ՀՊՄՀ-ի ֆիզիկայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ[1]։

Աշխատանքները վերաբերում են ֆիզիկայի ուսուցման մեթոդիկայի հարցերին։ Հեղինակ է «Մոլեկուլյար ֆիզիկայի և թերմոդինամիկայի խնդիրների լուծման մեթոդիկա» (ռուսերեն, 1983) ուսումնական ձեռնարկի, համահեղինակ՝ բնագիտության դպրոցական դասագրքերի և մեթոդական ձեռնարկների[2]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հետաքրքրաշարժ ֆիզիկան մեր շրջապատում, Երևան, 1996։
  • Ֆիզիկայի ուսումնական խնդիրների վերլուծությունը և լուծումը համակարգային մոտեցմամբ, Երևան, 2000։
  • Հետաքրքրաշարժ հանրագիտարան. ֆիզիկան մեր շրջապատում, գիրք 1-2, 2 լրացուցիչ բարեփոխված հրատարակություն, Երևան, 2005։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Գարուշ Պետրոսի Պետրոսյան». aspu.am. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 2-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարուշ Պետրոսյան» հոդվածին։