Գարնանային հոգսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարնանային հոգսեր
ռուս.՝ Весенние хлопоты
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1964
Լեզուռուսերեն
ՌեժիսորՅան Ֆրիդ և Մաքսիմ Ռուֆ
ԴերակատարներՎլադիմիր Տրեշչալով
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն87 րոպե

«Գարնանային հոգսեր» (ռուս.՝ «Весенние хлопоты»), խորհրդային գեղարվեստական կատակերգական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Յան Ֆրիդը «Լենֆիլմ» կինոստուդիայում[1]։ Պրեմիերան կայացել է 1964 թվականի սեպտեմբերի 13-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ Ժենյան, որը մասնագիտությամբ այգեպան է, ուղարկվում է աշխատելու գործարանում և վճռական է տրամադրված՝ արտադրությունից զերծ ամբողջ տարածքը վերածելու ծաղկող պարտեզի։ Գործարանի աշխատողները համակրում են Ժենյային, իսկ նրան սիրահարված վարորդ Սերգեյը յուրովի է օգնում նրա երազանքների իրականացմանը։ Հերոսները վիճում են, հաշտվում և նույնիսկ բաժանվում, բայց կարճ ժամանակով։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թամարա Կորոլյուկ - Ժենյա
  • Վլադիմիր Տրեշալով - Սերգեյ
  • Նիկոլայ Կրյուչկով - Իվան Իվանովիչ
  • Ալեքսանդր Բորիսով - Ժենյայի հայրը
  • Գեորգի Վիցին - քեռի Պուդյա
  • Ստանիսլավ Սոկոլով - Վոլոդյա
  • Ալեքսանդր Լենկով - Ռադիկ
  • Սվետլանա Դիկ - Կլավա
  • Գելի Սիսոև - Կոստյա
  • Գեորգի Սվետլանի - քեռի Միշա

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Էդուարդ Շիմ
  • Բեմադրությունը՝ Յան Ֆրիդի
  • Ռեժիսոր՝ Մաքսիմ Ռուֆ
  • Օպերատորներ՝ Վյաչեսլավ Ֆաստովիչ, Ա. Սիսոև
  • Կոմպոզիտոր՝ Վասիլի Սոլովյով-Սեդոյ
  • Երգերի տեքստի հեղինակ՝ Միխայիլ Մատուսովսկի
  • Մոնտաժող՝ Վալենտինա Միրոնովա
  • Ֆիլմի տնօրեն՝ Կ. Կլադովիկովա[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Գարնանային հոգսեր» ֆիլմը Кино-Театр կայքում
  2. «Գարնանային հոգսեր» ֆիլմը kinopoisk.ru կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]