Գարեգին Ռշտունի
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ռշտունի ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ծնվել է | 1840 ապրիլի 3 |
|---|---|
| Ծննդավայր | Բուխարեստ |
| Մահացել է | հոկտեմբերի 11, 1879 (տարիքը 39) |
| Մահվան վայր | Սալոնիկ |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտություն | Դերասան |
Գարեգին Ռշտունի (ապրիլի 3, 1840, Բուխարեստ, Ռումինիա - հոկտեմբերի 11, 1879, Սալոնիկ, Հունաստան), հայ դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գարեգին Ռշտունին ծնվել է 1840 թվականին, Բուխարեստում։ Վաղ տարիքում ծնողների հետ փոխադրվել է Կ.Պոլիս։ Բեմական գործունեությունն սկսել է 1865 թվականին։ 1868 թվականին ընդգրկվել է Հակոբ Վարդովյանի թատերախմբում։ Տիրապետել է բեմարվեստի առանձնահատկություններին, ժամանակին համեմատվել է Կոկլեն եղբայրների հետ։
Մեծ համբավ է ձեռք բերել հատկապես Մոլիերի պիեսների դերերի կատարումով՝ Փուրսոնյակ՝ «Պարոն դը Փուրսոնյակ», Ժորժ Դանդեն՝ «Ժորժ Դանդեն», Արզան՝ «Երևակայական հիվանդը», Հարպագոն՝ «Ագահը» և այլն։ Հեղինակել և կատարել է մի շարք կատակերգություններ։ Զբաղվել է նաև թատերագրությամբ, հիշարժան են՝ «Աղջկան մը օժիտը», «Թղթե վզնոցով սիրահարը» պիեսները։ Գրել է նաև Տիգրան Չուխաճյանի «Քյոսե Քեհյա» օպերետի լիբրետոն[1][2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 682)։ |