Գարեգին Թոսունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գարեգին Թոսունյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 14, 1955(1955-05-14) (66 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Ազգությունհայ
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ և Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիա
Գիտական աստիճանիրավաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունբանկիր, իրավաբան, ֆիզիկոս և մաթեմատիկոս
ԱշխատավայրՌԴ ԳԱ պետության և իրավունքի ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ
ՌԴ գիտության վաստակավոր գործիչ

Գարեգին Աշոտի Թոսունյան (ռուս.՝ Гареги́н Ашо́тович Тосуня́н, մայիսի 14, 1955(1955-05-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Ռուսաստանի բանկերի միության նախագահ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, Ռուսաստանի ազատ տնտեսական միության փոխնախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու[1], պրոֆեսոր[2], մենեջմենթի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս և փոխնախագահ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պետական իրավունքի դոկտորական խորհրդի անդամ, «Долговой эксперт» և «Национальный банковский журнал» ամսագրերի խորհրդի նախագահի տեղակալ, «Բանկային իրավունք» և «Իրավաբանության հարցեր» ամսագրերի խմբագրական կոլեգիայի անդամ, հեղինակ է ավելի քան 270 հոդվածների, 50 գրքերի, մենագրությունների և դասագրքերի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարեգին Թոսունյանը ծնվել է Երևան քաղաքում։ Հայրը՝ Աշոտ Կարպի Թոսունյանը պատմաբան էր, իսկ մայրը՝ Կիմա Գեդեոնի Թոսունյանը ռուսաց լեզվի ուսուցչուհի[3]։ Հայրը մինչև պատմաբանի մասնագիտություն ստանալը սովորել է ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում։ Մեծ քույրը նույնպես կրթությամբ ֆիզիկ է։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Գարեգինը 1971 թվականին ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ և 1976 թվականին ավարտել այն[4]։ 1977-1988 թվականների ընթացքում աշխատել է նախ՝ որպես գիտաշխատող, ապա՝ ավագ գիտաշխատող, իսկ ավելի ուշ՝ Դուբնա քաղաքի միասնական միջուկային ինստիտուտի հետազոտությունների բաժնի վարիչի տեղակալ[5]։ 1986 թվականին Մոսկվայի Լենինի անվան համամիութենական էլեկտրատեխնիկական ինստիտուտում թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել և ստացել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[6]։ 1988 թվականին նա թողնել է գիտության ոլորտը և մինչև 1990 թվականը աշխատանքի անցնել Մոսկվայի քաղգործկոմի գիտության և տեխնիկայի գլխավոր վարչությունում, որտեղ էլ հիմնել և ղեկավարել է գիտաարտադրական ընկերություն[7]։ 1989 թվականին հեռակա ուսուցմամբ ավարտել է Մոսկվայի համամիութենական իրավաբանական ինստիտուտի իրավագիտության ֆակուլտետը։ 1990-1999 թվականներին եղել է տեխնոլոգիայի և գիտության զարգացման Մոսկվայի բանկի («Տեխնոբանկի») նախագահը։ 1991 թվականին Թոսունյանը մասնակցել է Ռուսաստանի բանկերի միության ստեղծմանը և հենց այդ ժամանակ էլ ընտրվել այդ միության փոխնախագահ:1992 թվականին հիմնել է միջբանկային ֆինանսական տուն և ղեկավարել տնօրենների խորհուրդը։ 1994 թվականին նա ստեղծել է գիտական հետազոտությունների կենտրոն, իսկ 1996 թվականին՝ տեղեկատվական գործակալություն։ Այդ ընթացքում Մոսկվայի իրավաբանական ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1992 թվականին ՌԴ կառավարման ազգային ակադեմիայի տնտեսագիտության բաժնում ստացել է 3-րդ բարձրագույն կրթությունը, իսկ 1995 թվականին Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիայում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Բանկային գործը և բանկային իրավաբանությունը Ռուսաստանում. փորձը, խնդիրները, հեռանկար» թեմայով[8]։ 1997 թվականին թողել է «Տեխնոբանկի» կառավարման նախագահի պաշտոնը, սակայն շարունակել է տնօրինել «Տեխնոբանկի» տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը։ Նույն թվականին նշանակվել է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի, Ռուսաստանի վարչապետ Եվգենի Պրիմակովի և փոխվարչապետ Վիկտոր Խրիստենկոյի ֆինանսաիրավական հարցերով խորհրդականը[9]։ Այնուհետև նշանակվել է Պետական Դումայի կոմիտեի փորձագիտական խորհրդի նախագահի տեղակալ՝ ֆինանսական շուկայի և վարկային կազմակերպման հարցերով։ 2000 թվականի այդ պաշտոնից հեռանալուց հետո, մինչև 2002 թվականը դասավանդել է ՌԴ կառավարման ազգային ակադեմիայում։ 2002 թվականից մինչև հիմա (2017) Ռուսաստանի բանկերի միության նախագահն է[10][11]։ 2008 թվականին Թոսունյանը դարձել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ։ 2010 թվականին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրամանով Գարեգին Թոսունյանին շնորհվել է «ՌԴ գիտության վաստակավոր գործչի» կոչում[12][13]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք երեխա՝ Ռուբենը (1981) , Աննան (1985) և Դիանան (2000)։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Государственное управление в области финансов и кредита в России.. (1997)
  • Теория банковского права.. (2004)
  • Банкизация России: Право, экономика, политика (2008)[14]
  • Антикризисные меры и антикризисное законодательство (2010)[15]
  • Актуальные проблемы банковского и смежного законодательства. (2011)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Тосунян Гарегин Ашотович, президент Ассоциации российских банков․
  2. ТОСУНЯН Гарегин Ашотович
  3. БИОГРАФИЯ — ГАРЕГИН ТОСУНЯН
  4. Гарегин Ашотович . Биография.(չաշխատող հղում)
  5. Гарегин Тосунян: бизнес-климат нужно менять кардинально
  6. Тосунян Гарегин Ашотович
  7. Гарегин Тосунян
  8. msal.ru/netcat_files/521/703/Vizitnaya_kartochka_3.pdf КАФЕДРА БАНКОВСКОГО ПРАВА(չաշխատող հղում)
  9. Ассоциацию российских банков возглавил Гарегин Тосунян։
  10. Ассоциация российских банков
  11. «ТОСУНЯН ГАРЕГИН Президент Ассоциации российских банков»։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-19-ին։ Վերցված է 2017-05-31 
  12. «Гарегин Тосунян: «Если бы все было идеально, было бы неинтересно»»։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-17-ին։ Վերցված է 2017-05-30 
  13. Управление ассоциацией: Президент АРБ - Ассоциация российских ...(չաշխատող հղում)
  14. Тосунян Гарегин Ашотович «Банкизация России: Право, экономика, политика»
  15. Краткое описание(չաշխատող հղում)