Գարեգին Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարեգին Գրիգորյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էհուլիսի 31, 1946(1946-07-31)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 15, 1994(1994-10-15) (48 տարեկան)
Քիշնև, Մոլդովա
Մասնագիտությունկոմպոզիտոր և դաշնակահար
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Գարեգին Գուրգենի Գրիգորյան (հուլիսի 31, 1946(1946-07-31), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 15, 1994(1994-10-15), Քիշնև, Մոլդովա), հայ դաշնակահար, կոմպոզիտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարեգին Գրիգորյանը ծնվել է Երևանում, 1946 թվականի հուլիսի 31-ին։ Ավարտել է Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի դաշնամուրի (դասատու՝ Ն. Ստեփանյան) և կոմպոզիցիայի (1965, դասատու՝ Ս. Ջրբաշյան) բաժինները։ 1970 թվականին Գարեգին Գրիգորյանն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի (Ս. Ալումյանի, Յ. Հայրապետյանի դասարաններ), 1981 թվականին ասիստենտուրայի ու ստաժավորման (ղեկավար՝ Յ. Հայրապետյան), 1984 թվականին՝ կոմպոզիցիայի (Էդվարդ Միրզոյանի դասարան) բաժինները։ Սովորել է նաև երգեհոնի դասարանում (ղեկավար՝ Վահագն Ստամբոլցյան

Որպես դաշնակահար 1971 թվականից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է սիմֆոնիա, դաշնամուրային տրիո, կոնցերտներ՝ թավջութակի, ջութակի և դաշնամուրի, մանկական և պատանեկան ալբոմներ՝ դաշնամուրի, «Մագնիֆիկատ»՝ երգչախմբի, երգեհոնի և սիմֆոնիկ նվագախմբի, «Հայաստան» օրատորիան՝ ձայնի, երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի, սոնատներ՝ թավջութակի, ջութակի և դաշնամուրի, տոկկատ և արիա՝ ֆլեյտայի, «Կարոտ» էստրադային երգը՝ սաքսոֆոնի և էստրադային նվագախմբի, սոնատ-մետամորֆոզ՝ երգեհոնի համար, «Մանկական պատկերներ մեծահասակների համար» դաշնամուրային զուգանվագները, վոկալ շարքեր (Վ. Տերյանի և Նարեկացու խոսքերով), կվարտետներ, ռոմանսներ։

Երգեհոնի համար գրած ստեղծագործությունների զգալի մասը նվիրել է Վահագն Ստամբոլցյանին, որի մեկնաբանությամբ հնչել են Սանկտ Պետերբուրգում, Ռիգայում, Լվովում, Քիշնևում։

1969 թվականին Գարեգին Գրիգորյանն արժանացել է Երիտասարդության և ուսանողների այսրկովկասյան 3-րդ մրցույթի դափնեկրի կոչմանը։

Գարեգին Գրիգորյանը մահացել է 1994 թվականի հոկտեմբերի 15-ին։ Ըստ Հայազգ էլեկտրոնային հանրագիտարանի՝ երաժիշտը մահացել է Երևանում[1], իսկ ըստ «Հայ երաժշտության հանրագիտարանի»՝ Քիշնևում[2]։

Ձեռնարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Դաշնամուրային ստեղծագործություններ» (1996)
  • «Դաշնամուրային սոնատներ» (№1 և №3 պրակներ, 2003)
  • «Ստեղծագործություններ երգեհոնի համար» (2004)
  • «Մանկական պատկերներ մեծահասակների համար, դաշնամուրային զուգանվագներ» (2012)։ դափնեկիր (1969)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Григорян Гарегин
  2. Հայ երաժշտության հանրագիտարան. Երևան: «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»,. 2019. էջ 158. {{cite book}}: Text "Գիտահրատարակչական խորհուրդ՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ" ignored (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։