Գարբունա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեսակլեռ
Երկիր Պապուա Նոր Գվինեա
ՏեղադրությունԱրևմտյան Նոր Բրիտանիա
Բարձրություն (ԲԾՄ)564 մետր մ
Սմիթսոնիան կոդ252070

Գարբունա[1], հրաբխային օբյեկտների խումբ, որոնք տեղակայված են Նոր Բրիտանիա կղզում, Պապուա Նոր Գվինեա։ Իրենից ներկայացնում է մի քանի ստրատոհրաբուխներից կազմված լեռնաշղթա. Կրումմեր (854 մ) (անգլ.՝ Krummel), Վելկեր (1005 մ) (անգլ.՝ Welcker), Գարբունա և մաար Նումունդո (անգլ.՝ Numundo): Կազմված են անդեզիտներից և դացիտներից։ Լեռնաշղթայի երկարությունը 7 կմ երկարություն է, որը ձգվում է հյուսիսից դեպի հարավ ուղղությամբ։ Հրաբխի լանջերը ծածկում են անձրևային անտառները։ Հրաբուխը քնած է եղել ավելի քան 1800 տարի և իր մասին զգացնել է տվել 2005 թվականին։ Դրանից առաջ ակտիվ է եղել սոլֆատարային, ֆումարոլ ակտիվությունը, գեյզերները, տաք ցեխի աղբյուրները։ 2005 թվականի հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ հրաբխի ժայթքում, որն ընթացավ հզոր ստորգետնյա ցնցումներով և սպիտակ գոլորշու արտանետումներով [1]: Արդյունքում տուժել են մոտակա տնկարկներ, տեղական խմելու ջուրը դարձել է ոչ պիտանի օգտագործման համար։ Հողի տատանումները զգացվել են Կիմբե քազաքում։ Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ծխի գոլորշին, H2S բարձրացան մի քանի մետր։ Տեղական ավիաընկերությունը Ռաբաուլի հրաբխային աստղադիտարանի սեյսմոլոգների կողմից նախազգուշացրեց, որ տարածքում թռիչքները անցանկալի են։ Դրանից հետո ձևավորվել են հորդառատ անձրևներ, որոնք սելավներ են առաջացրել հրաբխի արևմտյան ծայրում։ Աննշան հրաբխային ակտիվություն՝ գազերի և թույլ ցնցումների չափավոր արտանետումների տեսքով, տեղի է ունեցել 2006 թվականի հունվարի 1-15-ն ընկած ժամանակահատվածում։ 2008 թվականի մարտի 11-ին հրաբուխը հերթական անգամ իր մասին զգացնել տվեց մոխրի արտանետման, տրաքոցների տեսքով։ Մոխիրը բարձրացավ 1,6 կմ բարձրության վրա և ուղևորվեց հարավ-արևմուտք։ Ժայթքումի էպիկենտրոնը տեղակայված է հրաբխի լանջերին` հրաբխային բեկվածքների և ճաքերի տեսքով։ H2S-ի առկայությունը օդում զգացվել է Կիմբե քաղաքում։ Հրաբխային ակտիվությունը տեղի է ունեցել տարբեր ժամանակային ընդմիջումներով՝ մինչև 2008 թվականի հոկտեմբերի 10-ը[2]։ Ներկայումս հրաբխային ակտիվությունը չի դրսևորվում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Garbuna». www.volcanodiscovery.com (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  2. «Вкратце: возможно большое извержение вулкана Гарбуна - Планета - 2019». Life science (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարբունա» հոդվածին։