Սոլֆատարներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սոլֆատարներ (իտալ.՝ solfatara, Նեապոլի մոտ գտնվող Սոլֆատարա հրաբխի անունից (< իտալ․ solfo - ծծումբ)), հրաբխի լանջերի, խառնարանի հատակի և պատերի ճեղքվածքներից ու անցքերից, լավային և հրաբեկորային հոսքերի մակերևույթներից անջատվող ծծմբային գազի ու ծծմբաջրածնի շիթեր՝ ջրային գոլորշու, ածխաթթվային և ուրիշ գազերի խառնուրդներով։ Ջերմաստիճանը՝ 100-300 °C։

Հայկական հրաբխային բարձրավանդակում սոլֆատարներ անպատվում են Նեմրութ հրաբխի վրա (Վանա լճից արևմուտք)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 493
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոլֆատարներ» հոդվածին։