Գառնիկ Արազյան
| Ծնվել է | հոկտեմբերի 23, 1936[1] (89 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Կիրովական, Կիրովականի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ (1956), Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1958) և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1968) |
| Քաղաքացիություն | |
| Գործունեության տարիներ | 1968 - 1994 |
| Մասնագիտացում | դերասան, ռեժիսոր, սցենարիստ և կինոռեժիսոր |
| Ոճ(եր) | դրամա և մանկական ֆիլմ |
| IMDb | ID ID 0033276 |
Գառնիկ Արշավիրի Արազյան (հոկտեմբերի 23, 1936[1], Կիրովական, Կիրովականի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային հայ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ, Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության, Մոսկվայի գրողների միության, Հայաստանի թատերական գործիչների միության, Հեռուստատեսության և ռադիոյի եվրասիական ակադեմիայի իսկական անդամ[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գառնիկ Արազյանը ծնվել է 1936 թվականի հոկտեմբերի 23-ին Կիրովական քաղաքում (այժմ՝ Վանաձոր)։ 1956 թվականին ավարտել է Երևանի երաժշտական ուսումնարանի թավջութակի բաժինը, իսկ 1958 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ Այնուհետև 1968 թվականին ավարտում է ՎԳԻԿ-ի ռեժիսուրայի ֆակուլտետը՝ Լև Կուլեշովի արվեստանոցը։ 1956 թվականից աշխատել է Երևանի և Արտաշատի թատրոններում որպես դերասան, իսկ 1960 թվականից՝ Երևանի հեռուստատեսությունում և կինոստուդիայում՝ որպես ռեժիսորի ասիստենտ։ Ապրում և աշխատում է Մոսկվա քաղաքում[3]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսախոս գրողների միջազգային մրցույթի դափնեկիր, Պրահա, Եվրոպա-2009 (հումորային պատմվածքների համար)
- Մոսկվայում կայացած 12-րդ Եվրասիական հեռուստատեսային ֆորումի դափնեկիր («Մարկ Շագալ», «Վինսենտ Վան Գոգ», «Մարտիրոս Սարյան» ֆիլմերի համար)
- Ռուսական «12 աթոռներ» գրական թերթի և Մոսկվայի «Բուլգակովի տուն» մրցույթների դափնեկիր (կարճ պատմվածքների համար)
- Երեխաների և պատանիների համար հեռուստատեսային ֆիլմերի Բալկանյան փառատոնի դափնեկիր («Մարկ Շագալ»)[4]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերերը կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարեթիվ | Ֆիլմ | Դեր |
|---|---|---|
| 1977 | Խոնարհվիր վաղվա օրվան | |
| 1971 | Ծերուկներն ամուսնացան | |
| 1971 | Վերադարձ կյանքին | Միխայիլ Կարապետյան |
| 1968 | Յոթներանգ ծաղկիկ | լուսանկարիչ |
| 1968 | Կարատել | ծովագնաց |
| 1966 | Աղբահան | գլխավոր դեր |
| 1964 | Ծաղրածուն և շողը | գլխավոր դեր |
Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարեթիվ | Ֆիլմ |
|---|---|
| 2009 | Համաշխարհային գլուխգործոցներ |
| 1994 | Կախարդվածները |
| 1979 | Պատրանք կամ 30 րոպե կրկեսում |
| 1974 | Սպիտակ ճանապարհ |
| 1972 | Կազանի համալսարանը |
| 1971 | Ծերուկներն ամուսնացան |
| 1969 | Սա իմ հողն է |
| 1968 | Յոթներանգ ծաղկիկ |
| 1966 | Աղբահան |
| 1966 | Անտեսանելի աշխարհի մարդիկ |
| 1965 | Անանիա Շիրակացի |
| 1964 | Ծաղրածուն և շողը |
Սցենարիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարեթիվ | Ֆիլմ |
|---|---|
| 2009 | Համաշխարհային գլուխգործոցներ |
| 1994 | Կախարդվածները |
| 1979 | Պատրանք կամ 30 րոպե կրկեսում |
| 1972 | Կազանի համալսարանը |
| 1971 | Ծերուկներն ամուսնացան |
| 1969 | Սա իմ հողն է |
| 1966 | Աղբահան |
| 1966 | Անտեսանելի աշխարհի մարդիկ |
| 1965 | Անանիա Շիրակացի |
| 1964 | Ծաղրածուն և շողը |
Օպերատոր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարեթիվ | Ֆիլմ |
|---|---|
| 2009 | Համաշխարհային գլուխգործոցներ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հոկտեմբերի 23 ծնունդներ
- 1936 ծնունդներ
- Ապրող անձինք
- Վանաձոր քաղաքում ծնվածներ
- Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի շրջանավարտներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Հայ դերասաններ
- Հայ կինոռեժիսորներ
- Հայ սցենարիստներ
- Հայ օպերատորներ
- Մոսկվայի գրողների միության անդամներ