Գանձակի պատմության թանգարան
Գանձակի պատմության թանգարան ադրբ.՝ Nizami Gəncəvi adına Gəncə Tarix-Diyarşünaslıq Muzeyi | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | Գանձակ |
Վայր | Գանձակ |
Հիմնադրվել է | 1924 |
Տնօրեն | Q20562949? |
Գանձակի պատմության թանգարան (ադրբ.՝ Gəncə Tarix-Diyarşünaslıq Muzeyi[1]), ադրբեջանական պատմության թանգարան։ Հիմնադրվել է 1924 թվականին և այժմ գտնվում է Ադրբեջանի քաղաք Գանձակում։ Ներկայումս թանգարանում պահպանվում են ավելի քան 30.000 ցուցանմուշներ[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադրբեջանի պատմության թանգարանը զբաղեցնում է 1000 քմ տարածք, որից 800-ը տրամադրված է գիտական ցուցադրություններին։ Թանգարանում ցուցադրված են հոգևոր և նյութական մշակույթին, ինչպես նաև քաղաքական պատմությանը, արվեստին և Գանձակի քաղաքական կյանքը բնութագրող թանգարանային նմուշներ և հնագիտական իրեր[3]։
Թանգարանը հիմնադրվել է 1924 թվականին։ Առաջին տարիներին թանգարանը բաղկացած էր 2 բաժիններից `պատմություն և գյուղատնտեսություն։ Թանգարանում ունեցել է ավելի քան 500 ցուցանմուշ։ 1954 թվականին թանգարանը տեղափոխվել է Գանձակի Ազիզբեկովի 260 հասցեում գտնվող շենք։ 1972 թվականին թանգարանը տեղափոխվել է Զիադխանովի շենք, որտեղ այն ներկայումս գտնվում է։
Թանգարանի հավաքածուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս թանգարանը ունի ավելի քան 30.000 ցուցանմուշ։ Թանգարանի հավաքածուն նվիրված է հին ժամանակներում ներկայիս Գանձակի տարածքում բնակված հին ցեղերի պատմությունից մինչև մերօրյա Գանձակին[4]։ Թանգարանի նմուշները բազմաբնույթ են՝ պատմական, ազգագրական, հնագիտական, բուսաբանական, կենդանաբանական, կիրառական, հետազոտական և այլն։ Կան որոշ բաժիններ, որոնք առանձին նվիրված են ադրբեջանական արվեստին[5]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Թանգարանի ցուցասրահ
-
Միջնադարյան սափոր
-
Սեֆյանների ժամանակաշրջանի պարսկական մետաղադրամներ
-
Թյուրքական քոչվորական ցեղերին բնորոշ կացարան
-
Հնագույն կախազարդ Խաչաղբյուր գյուղից
-
Թանգարանային նմուշներ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Gəncə Tarix-Diyarşünaslıq Muzeyi». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Գանձակի մասին». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Նիզամի Գյանջավիի անվան Գանձակի պատմության թանգարան». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Encyclopedia İranica
- ↑ Гулиев Ф. Храм истории. Гянджинский историко-краеведческий музей // Азербайджанские известия. — 5 ноября 2014. — С. 3.