Գանձակի կենտրոնական քաղաքային մարզադաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գանձակի կենտրոնական քաղաքային մարզադաշտ
Տեսակմարզադաշտ
ՏեղագրությունԳանձակ
Երկիր Ադրբեջան[1]
Հիմնադրված1963
Բացված1963
ՍեփականատերԱդրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիայի ասոցացիա
Տարողություն25 000
Տնային թիմԿյապազ
Քարտեզ
Քարտեզ

Գանձակի կենտրոնական քաղաքային մարզադաշտ (ադրբ.՝ Gəncə şəhər mərkəzi stadionu)[2] Գանձակ քաղաքի գլխավոր մարզադաշտը, ինչպես նաև Ադրբեջանի տարողունակությամբ երկրորդ մարզադաշտը, որը բացվել է 1959 թվականին[3]։ Ադրբեջանի ֆուտբոլային պրեմիեր լիգայում հանդես եկող «Քյապազ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզադաշտը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականին կառուցված Գանձակի քաղաքային մարզադաշտը քաղաքի կենտրոնական մարզադաշտն է և տեղավորում է 26,120 հանդիսատես։ Մարզադաշտը հանդիսանում է Ադրբեջանի ամենատիտղոսակիր ակումբներից մեկի՝ «Քյապազ» ՖԱ-ի գլխավոր թատերաբեմը, որը երեք անգամ 1995, 1998 և 1999 թվականներին դարձել է հանրապետության չեմպիոն և չորս անգամ՝ 1994, 1997, 1998 և 2000 թվականներին նվաճել Է Ադրբեջանի գավաթը։

Վերակառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի անգամ փորձ է արվել վերակառուցել և վերանորոգել մարզադաշտը, սակայն ամեն անգամ սկսված աշխատանքները ավարտին չեն հասցվել։

2011 թվականի նոյեմբերին ԱՖԱ-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաևը հայտարարել էր, որ պատրաստվում է Գանձակի մարզադաշտի վերակառուցման ծրագիր, որի ավարտից հետո, 2012 թվականին կսկսվեն անհրաժեշտ աշխատանքները[4]։

Եվս մեկ փորձ ձեռնարկվել է ԱՖՖ-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաևի հանձնարարությամբ 2013 թվականին։ Ըստ ԱՖՖ-ի գլխավոր քարտուղար Էլխան Մամեդովի, 2013 թվականի օգոստոսին պետք է սկսվեին վերանորոգման աշխատանքները, որոնք նախատեսվում էր ավարտել սեղմ ժամկետում[5], սակայն ոչ մի կոնկրետ քայլ այդպես էլ չի ընդունվել[6]։

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզադաշտը գտնվում է Գանձակում՝ Աթաթուրքի պողոտա, AZ 2012 հասցեում[7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]