Գայ Էկկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գայ Ֆրեդերիկ Էկկեր
Guy Frederick Ecker
Ծնվել է9 Փետրվարի 1959
ԾննդավայրՍան Պաուլո, Բրազիլիա
ՔաղաքացիությունԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունդերասան
ԱմուսինՆիա Պիպլես, Էստելա Սայնս
ԾնողներԲոբ և Մարիոն Էկկերների

Գայ Ֆրեդերիկ Էկկեր (պորտ.՝ Guy Frederick Ecker,փետրվարի 9, 1959(1959-02-09)[1], Սան Պաուլո, Բրազիլիա[1]), բրազիլա֊ամերիակացի դերասան, ում կարիերան եղել է մեքսիկական կինոթատրոնում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1959 թվականի փետրվարի 9֊ին Սան Պաուլում Բոբ և Մարիոն Էկկերների ընտանիքում, հայրը եղել է ամերիակցի, մայրը՝ մեքսիկացի։ Նրա հայրը ամերիկացի պետական գործիչ էր և մեծ գումար է ներդրել Լատինական Ամերիկայի զարգացման գործում։ Միացյալ Նահանգներից ընտանիքը մեկնել է Բրազիլիա հանգստանալու, և այնտեղ ծնվում է ապագա դերասանը։ Նա տիրապետում էր երեք լեզվի՝ պորտուգալերենի, իսպաներենի և անգլերենի, ինչի համար նա նկարահանվել է Լատինական Ամերիկայի բազմաթիվ երկրներում և նույնիսկ ԱՄՆ֊ում։ Նա իր դեբյուտը կատարել է դպրոցական թատերական ներկայացման ժամանակ, ինչի արդյունքում նրան էին սիրահարվում բոլոր աղջիկները, և նա նրանց հետ վերաբերվում էր իսկական ջենթլմենի նման։ Էկկերը երազում էր նվաճել Հոլիվուդը, բայց հաջողության հասավ այլ ասպարեզում․ նա բացեց ֆիլմերի և հեռուստատեսային շարքերի ընկերություն իսպաներեն լեզվով։ Ընդունվել և հինգ տարի հետո ավարտել է Տեխասի համալսարանը։ Դերասանը մեծ դեր կատարեց մեքսիկական կինոյի զարգացման գործում, 2001 թվականին նկարահանվել է «Սալոմեի կիրքը» հեռուստասերիալում՝ Խուլիո Մոնտեսինոյի դերում, ինչից հետո հայտնի է դարձել աշխարհի շատ երկրներում նաև Ռուսաստանում, որտեղ հեռուստատեսային շարքը հաջողության է հասել 2004 թվականին ՏՎ Ցենտր հեռուստաալիքով։ 9 անգամ առաջադրվել է 4 տարբեր մրցանակների համար՝ ACE[2], TVyNovelas / Կոլումբիա, TVyNovelas / Մեքսիկա և Premios People en Español: Արդյունքում հաղթել է երեք անվանակարգում (մեկ հաղթանակ առաջին երեք մրցանակներից)։ Ընդհանուր առմամբ մասնակցել է 19 ֆիլմերի և հեռուստատեսային շարքերի գործերին։ Մինչև Televisa հեռուստաընկերությանը միանալը, նա ստորագրել էր պայմանագիր TV Azteca հեռուստաընկերության հետ, սակայն հրաժարվելով մեկը մյուսից ձանձրալի սցենարներից, ի վերջո չեղարկում է պայմանագիրը և տեղափովում Մեքսիկայի գլխավոր հեռուստաընկերություն՝ ճիշտ որոշում կայացնելով։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գայ Էկկերը ամուսնացել է երկու անագամ․

  • Դերասանի առաջին կինը ամերիկացի դերասանուհի, երգիչ, հեռուստահաղորդավարուհի և պրոդյուսեր Նիա Պիպլեսն էր, ով չորրորդ անգամ ամուսնացավ:Նա կրկնեց իր նախորդ ամուսնությունների ճակատագիրը, զույգը բաժանվեց։
  • Դերասանի երկրորդ կինը Էստելա Սայնսն էր։ Այս ամուսնությունը շատ ուժեղ և ամուր էր թվում։ Կինը նրան երկու երեխա պարգևեց։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքսիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստաընկերության հեռուստասերիալները[խմբագրել | խմբագրել կոդը]

Televisa[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1998՝ Խաբկանք ֊ Դեմետրիո Ասունսոլո։
  • 2001 ֊ 2002՝ Սալոմեի կիրքը ֊ Խուլիո Մոնտեսինո։
  • 2006՝ Սիրո վերքերը ֊ Ալեքսանդրո Լուկե Բուենավենտուրա։
  • 2013 ֊ 2014՝ Իմ սերը հավիտյան է («Իմ երկրորդ մայր» հանրահայտ հեռուստածրագրի վերափոխումը) ֊ Արտուրո դե լա Ռիվա (Խուան Անտոնիո Մենդես Դաիլան հին տարբերակում Էնրիկե Նովի կատարմամբ)։

Կոլումբիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993՝ Սուրճ՝ կնոջ բուրմունքով ֊ Սեբաստիան Վալեխո Կորտես։
  • 1996՝ Գեղջկուհի ֊ Գելմուտ Գեյդենբերգ։

Վենեսուելա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստաընկերության հեռուստասերիալները[խմբագրել | խմբագրել կոդը]

Venevicion[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2010 ֊ 2011՝ Եվա Լունա (ԱՄՆ-ի հետ) ֊ Դանիել Վիլյանուեվա։
  • 2011 ֊ 2012՝ Կրքոտ սիրտը (ԱՄՆ-ի հետ) ֊ Արմանդո Մարկանո։
  • 2012 ֊ Ռոսարիո (ԱՄՆ-ի հետ) ֊ Ալեխանդրո Մոնտալբան։

ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

2 սեզոնից ավելի հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003 ֊ 2008 ֊ Լաս Վեգաս (5 սեզոն) ֊ քննիչ Լուիս Պերես։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1986՝ Սատանան կրում է սպիտակ ֊ Կոլյե Առչեր։
  • 1989՝ Գիշերային ահաբեկչություն ֊ Ռիկ։
  • 1990՝ Ծնվել է սպանելու համար ֊ Գայ #1։
  • 2002՝ Անխոհեմ ֊ Վոսս։
  • 2006՝ Քաջությունը ֊ Ռոբերտ Կինգ։

Վիդեոֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1986 ֊ Արյունոտ փողեր ֊ Կոլեման Առչեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]