Գայ Էքեր
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 9, 1959 (64 տարեկան) |
Ծննդավայր | Սան Պաուլո, Բրազիլիա |
Կրթություն | Օսթինի տեխասյան համալսարան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասան և հեռուստատեսային դերասան |
Ամուսին(ներ) | Nia Peeples? |
Երեխա(ներ) | Jon Ecker? |
Գայ Ֆրեդերիկ Էքեր (փետրվարի 9, 1959, Սան Պաուլո, Բրազիլիա), բրազիլաամերիկացի դերասան, ով ավելի հայտնի է հեռուստասերիալներից։
Էքերը Լատինական Ամերիկայում հայտնի դարձավ այն ժամանակ, երբ մարմնավորեց Սեբաստիան Վալեխոյին կոլումբիական Café, con aroma de mujer հեռուստանովելում։ Կոլումբիական երկրորդ հեռուստասերիալը՝ Guajira-ն, նույնպես հաջողության հասավ։ 1998 թվականին նա տեղափոխվեց Մեքսիկա և ստացավ իր առաջին դերը մեքսիկական հեռուստանովելում, մարմնավորելով՝ Քեյթ դել Կաստիլոյին La Mentira հեռուստանովելում, որը նույնպես մեծ հաջողություն գրանցեց։ Գլխավոր դերակատար է եղել Salomé և Heridas de Amor հեռուստանովելներում։ Ամերիկացի հեռուստադիտողներին հայտնի է Լաս Վեգասի հեռուստատեսային շոուից՝ որպես դետեկտիվ Լուիս Պերեզ (որը զոհվում է Իրաքյան պատերազմում)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գայ Էքերը ծնվել է Սան Պաուլոյում, նա ամերիկացիներ Մարիոն և Բոբ Էքերների ընտանիքի երրորդ երեխան է (3 աղջիկ, 2 տղա)։ Նրա հայրը գործարար է, որը դեռ մանկության տարիներից աշխատել է մի քանի բազմազգ ընկերությունների համար։ Էքերը նաև ապրել է Կոլումբիայում, Վենեսուելայում և Մեքսիկայում[1]։
Փոքրիկ Էքերը մասնակցել է տարբեր թատերական ներկայացումներում և շոուներում։ Աուստինում գտնվող Տեխասի համալսարան ընդունվելու համար տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Ավարտել է միջազգային բիզնեսի ֆակուլտետը։ Մի քանի ամիս անց գիտակցել է, որ իր իրական կոչումը դերասանությունն է։ Գայ Էքերի ամենաառաջին աշխատանքը եղել է ՄաքԴոնլադսի գովազդը։
2013 թվականի հունիսի 24-ին հաստատվել է, որ Գայ Էքերը Սուսաննա Գոնսալեսի հետ միասին կնկարահանվի մեքսիկական Por siempre mi amor հեռուստանովելում, որպես գլխավոր դերակատար[2]։
2015 թ.-ին նա Ջուլիան Գիլի հետ սկսեց Միլլեր Լայթի գովազդային քարոզարշավը։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1984-1986 թվականներին ամուսնացած է եղել դերասանուհի Նիա Պիպլեսի հետ։ 2000-2015 թվականներին ամուսնացած է եղել մեքսիկա-ամերիակացի դերասանուհի Էսթելա Սեինզի հետ, որից ունի 3 երեխա՝ Լիամը (ծնված՝ 2001 թ), Սոֆիան (ծնված՝ 2003 թ) և Կաելան (ծնված՝ 2005 թ)[1]։
Նա տիրապետում է պորտուգալերենին, անգլերենին և իսպաներենին։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1986: Blood Money aka Dinero Sangre DVD [2002] ԱՄՆ [Amazon.com]
Տարի | Վերնագիր | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
1994 | Café, con aroma de mujer | Սեբաստիան Վալլեջո Կորտեզ | |
1996 | Guajira | Հելմուտ Հեիդենբերգ | |
1998 | La mentira | Դեմետրիո Ազունսոլո | |
2001 | Salomé | Խուլիո | |
2003-2005 | Las Vegas (TV series) | դետեկտիվ Լուիզ Պերես | 12 սերիա |
2006 | Heridas de amor | Ալեխանդրո Լուքու Բուենավենտուրա | |
2010 | Eva Luna (TV series) | Դանիել Վիլանևա | |
2011-2012 | Corazón apasionado | Արմանդո Մարքանո | |
2012 | Rosario (TV series) | Ալեխանդրո Մոլտանբան | |
2013-2014 | Por siempre mi amor | Արտուրո դե լա Վիրա | |
2018 | El Recluso | Ջոն Մորիս[3] |
Համացանցային սերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2009: Vidas Cruzadas .... Դանիել
Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-21-ին։ Վերցված է 2018-08-21
- ↑ Susana González confirmada como protagonista de 'Mi Segunda Madre' con Guy Ecker
- ↑ Littleton Cynthia։ «Telemundo International Studios Unveils First Drama Series at NATPE»։ variety.com։ Variety։ Վերցված է ապրիլի 4, 2018
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Guy Ecker Internet Movie Database կայքում
- Vidas Cruzadas - Guy Ecker new Webnovela Archived 2010-04-02 at the Wayback Machine.
- Guy Ecker's Biography, Official website
- Miller Lite: Rivales at YouTube