Գայլաթաթ
| Գայլաթաթ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Ինֆրաթագավորություն | Streptophyta |
| Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
| Ընտանիք | Վարդազգիներ (Rosaceae) |
| Ցեղ | Գայլաթաթ (Alchemilla) L., 1753 |
Գայլաթաթ (լատիներեն՝ Alchemilla), արծաթախոտ, ոսկեծիլ, չտաբլիթ, վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 300, Հայաստանում՝ 19 տեսակ՝ գայլաթաթ մետաքսյա (A.sericea), գայլաթաթ հոդավորված (A. heteroschista), գայլաթաթ կոշտ (A. rigida), գայլաթաթ տարակոթուն (A.diversipes) և այլն։ Տարածված է Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Արագածոտնի և այլ մարզերում։ Աճում է խոտածածկ լեռնալանջերին, առվակների և գետերի ափերին, անտառեզրերին և բացատներում, բարձր լեռնային մարգագետիններում և այլն։ Կան նաև բնաշխարհիկ տեսակներ՝ գայլաթաթ Սևանի (A. sevangesis), գայլաթաթ Սմիռնովի (A. smirnovii)։ Կոճղարմատավոր բույս է, ցողունը՝ ճյուղավորվող, բարձրությունը՝ 5-70 սմ։ Տերևներն արմատամերձ վարդակներով են, երկար կոթուններով, բլթակավոր կամ ատամնավոր, երբեմն՝ մասնատված՝ պատված մազիկներով։ Ծաղկաբույլը վահանահուրանանման է, ծաղիկները՝ մանր, կանաչավուն կամ դեղնականաչավուն։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղը ձվաձև ընկուզիկ է։ Պարունակում է ներկւսնյութեր։ Գայլաթաթի ծայրամասային ընձյուղների հյութը օգտագործվում է որպես կոսմետիկ, միջոց։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Седов А. Л. Трава алхимиков или "Богова слезка" на сайте websad.ru
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գայլաթաթ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գայլաթաթ» հոդվածին։ |
| ||||||||||
|
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 678)։ |